06.09.2015 Views

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Hasmik Hmayakyan.pub

Hasmik Hmayakyan.pub

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

Հայկական նվագարաններից զուռնայի և դուդուկի ծագման շուրջ

– Բայց որքան ինձ հայտնի է, օրինակ՝ թուրքերն այդ գործիքը

համարում են իրենցը:

– Ավելին: Մի առիթով ես հանդիպեցի Փարիզի ժողովրդական

նվագարանների թանգարանի փոխտնօրենի հետ, որը ծագումով

հայ էր: Երբ ես նրան հարցրի, թե իրենց թանգարանում

ցուցադրված են արդյոք դուդուկն ու զուռնան, նա դրականորեն

պատասխանելով նշեց, որ այնտեղ վերջիններս ներկայացված են

որպես թուրքական նվագարաններ: Իմ վրդովմունքը մեծ էր, քանի

որ, ինչպես նշեցի, դուդուկն այնքան հին ծագում ունի, որ այն

ժամանակ թուրքերը դեռևս գոյություն չունեին, և որոշեցի գնալ

դուդուկի հետքերով:

Երկար ժամանակ, մինչև մեր օրերը, բառարաններում կամ

գիտնականներն իրենց աշխատություններում ավլոս նվագարանը

սխալ կերպով թարգմանել են «ֆլեյտա, սրինգ», թեև Կուրտ

Զաքսը՝ մեծագույն գերմանացի երաժշտագետը, դեռ 1914թ. հրատարակած

իր աշխատության մեջ ավլոսը նկարագրում է որպես

հոբոյատիպ, երկլեզվակ փայտափողային նվագարան՝ եղեգնյա

լեզվակներով: Այսինքն՝ ֆլեյտան ավելի սրնգի նման գործիք է,

իսկ ավլոսները` զուռնայի և դուդուկի: Իմ ուսումնասիրության

ընթացքում ես պարզեցի, որ ամենուր հունարեն ավլոսը թարգմանված

էր ռուսերեն «ֆլեյտա»։ Եվ դա սխալ էր, քանզի նրանք

անտեսում էին այն փաստը, որ նկարներում արտացոլված նվագարանի

տեսքը և այդ պատկերներում երաժիշտների շուրթերի

պահվածքը ոչնչով նման չեն սրնգին կամ ֆլեյտային:

– Ի՞նչ է հունական ավլոսը և որտեղի՞ց է այն ծագել:

– Ավլոսը հույները համարում էին փռյուգիական նվագարան,

և աղբյուրներում գրված է, որ փռյուգիացիներն են այն բերել

Հունաստան: Այն կառուցվածքով, տեմբրով և գործառությամբ (ծիսական

և առօրյա) նման էր մեր դուդուկին (գլանաձև ավլոսը՝

թավշե ձայն ունեցող), եղերերգային (էլեգեյոն) և ողբագին մեղեդիների

կատարմանը բնորոշ նվագարան էր: Իսկ մյուս տիպը՝

34

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!