06.09.2015 Views

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Hasmik Hmayakyan.pub

Hasmik Hmayakyan.pub

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

Հնագույն ծիսաառասպելաբանական պատկերացումների դրսևորումը հայկական հոռովելներում

արձագանքները, և մեր ազգագրական նյութի ուսումնասիրությունը

կարող է նպաստել նաև այլ ժողովուրդների, մանավանդ

հնդեվրոպական ընդհանրությանը պատկանող ազգերի հնագույն

պատկերացումների, կենցաղավարման, անգամ արվեստի որոշ

տեսակների, օրինակ՝ երգի առաջացման նախապայմանների

բացահայտմանը:

– Իսկ, օրինակ, հայկական հոռովելների կամ ընդհանրապես

աշխատանքային երգերի և այլ ժողովուրդների նմանատիպ

ստեղծագործությունների հետ համադրումներ կատարվո՞ւմ են

մեր կամ օտար ուսումնասիրողների կողմից:

– Ես իմ աշխատանքի ընթացքում որքան հնարավոր է

ուսումնասիրել եմ դա։ Օրինակ, սլավոնական, ֆրանսիական

հողագործական երգերի կատարողական ավանդույթի հետ մեր

հոռովելներն ընդհանրություններ ունեն, հնարավոր է նաև

երաժշտության ուսումնասիրության դեպքում ևս եզրեր գտնել։

Ինչպես նաև հնարավոր է ընդհանրություններ գտնել հին հունական

նմանատիպ երգերի հետ:

Վրացիներն, օրինակ, արդեն հրատարակել են իրենց հոռովելների

երաժշտագիտական ուսումնասիրությունը: Մենք նպատակ

ունենք մեր հոռովելների համահավաքի հրատարակումից հետո

կազմակերպել միջազգային գիտաժողով՝ նվիրված ընդհանրապես

տարբեր ժողովուրդների աշխատանքային երգերին, որը

կարող է շատ հարցերի պատասխան տալ, բացի այդ, նաև մեր նյութը

հնարավոր կլինի ներկայացնել օտար ուսումնասիրողներին:

– Բնականաբար, դա կապված է մեծ միջոցների և ծախսերի

հետ, ինչպե՞ս եք պատկերացնում դրա իրականացումը:

– Հույս ունենք, որ կգտնվեն հովանավորներ, որոնք կուզենան

աջակցել նման աշխատանքի իրականացմանը:

31

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!