06.09.2015 Views

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Hasmik Hmayakyan.pub

Hasmik Hmayakyan.pub

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

Հնագույն ծիսաառասպելաբանական պատկերացումների դրսևորումը հայկական հոռովելներում

«Ալ գութա՜ն, ալ գութա՜ն հոտաղ, մաճկալ լա՛լ գութան…»

(Լոռի)։

Եվ «լալ» բառն ունի ոչ միայն համրի, այլ այստեղ ձեռք է

բերում նաև առնականությունից զուրկ լինելու նշանակությունը:

– Փաստորեն, այս դեպքում էլ հայ կինն է դրսևորում ավանդական

պահվածքին հակասող վարքագիծ և, այդուհանդերձ,

ինչո՞ւ հենց «հայհոյանք» է ասվում, ինչո՞վ է դա բացատրվում:

– Ի տարբերություն առօրեականի, ծիսական հայհոյանքն,

անշուշտ, հեթանոսական արմատներ ունի, և տարբեր ժամանակաշրջաններում

տարբեր իմաստավորումներ է ստացել՝ ներառելով

այլևայլ առասպելաբանական կերպավորումներ, սակայն բոլորի

հիմքում ընկած է Հողի և Երկնքի սրբազան ամուսնությունը, որի

արդյունքում ծնունդ է առնում կյանքը՝ պտղաբերությունը: Ուստի

հայհոյողը ծիսական արարողակարգում, կարծեք, վերամարմնավորում

է Ամպրոպային աստծուն: Սա է պատճառը, որ հայհոյանքը

ծիսական բնույթ ունի և պարտադիր տեղ է գրավել պտղաբերություն

և ծնունդ ակնկալող բոլոր ծեսերում` հարսանեկան, Նոր

տարվա, երկրագործական և այլն: Երկրագործական ծիսակարգում

հայհոյողը կերպավորվում է իբրև աստվածային վարող, աստվածային

ցանող հերոս և զուգավորվում հողի հետ: Սրանով էլ հաճախ

բացատրվում են ծիսական հայհոյանքի մյուս գործառույթները՝

ընկալվելով իբրև չարխափան ուժ, աղոթք, հմայանք: Կուզենայի

նշել, որ այս գաղափարները բազմիցս քննարկվել են գիտության

մեջ, և նույնիսկ առանձին աշխատություններ են նվիրվել

դրանց պարզաբանմանը (տե՛ս Բ.Ն.Ուսպենսկու աշխատությունը):

Ընդհանրապես, մեր ազգագրական նյութը թույլ է տալիս

բացահայտել հազարամյակների խորքում առաջացած ծիսական

երևույթների արմատները, մի շարք սովորույթների ծիսաառասպելաբանական

հիմքերը:

Լինելով շատ ավանդապահ ժողովուրդ՝ հայերը, ինչպես

տեսանք, առ այսօր պահպանել են հազարամյակների հնության

30

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!