06.09.2015 Views

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Hasmik Hmayakyan.pub

Hasmik Hmayakyan.pub

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

Հնագույն ծիսաառասպելաբանական պատկերացումների դրսևորումը հայկական հոռովելներում

– Իսկապես անհավանական է այս երևույթը, քանզի հաշվի

առնելով հայ ավանդապահ, գյուղական միջավայրը, մեր ժողովրդի

հոգեկերտվածքը՝ նման երևույթներն անհարիր են թվում: Ինչո՞վ

է դա բացատրվում:

– Դաշտային հարցումների և հրատարակված ազգաբանական

նյութի համադրմամբ հոռովելներում վերականգնվում է

մաճկալին և հողագործներին հաց բերող իգական սեռի ներկայացուցիչների

միջև ընթացող ծիսական երկխոսությունը, որը կանոնակարգված

է խոսքային, վարքագծային և նշանային մակարդակներում

և պտղաբերությանն ու հողի արգասավորմանն ուղղված

սեռական-հմայական գործողությունների փոխակերպումն է:

Գիտարշավների ժամանակ բազմիցս աշխատել ենք տարբեր

սեռի բանասացների կարծիքն ու վերաբերմունքը ճշտել այս

երևույթի նկատմամբ, և նրանք չեն թաքցնում նման երկխոսության

փաստը:

Ըստ նրանց, երբ հաց բերող կինը կամ աղջիկը բավականաչափ

հեռանում էր, սակայն դեռևս հողագործների տեսադաշտից

չէր անհետանում, մաճկալը նայում էր նրա հետևից ու հայհոյում:

Կինը չէր լսում ասված խոսքերը, այլ ընկալում էր խոսքի ընդհանուր

բովանդակությունը։ Ի տարբերություն նրա, մաճկալի կողմից

իբրև հայհոյանք ձևակերպվող սեռական ցանկությունը պարզորոշ

լսում էին վարի բոլոր մասնակիցները, որոնք էլ արձագանքում,

ձայնակցում էին նրան: Եվ այս երևույթի նկատմամբ ավանդապահ

գյուղացու խաղաղ վերաբերմունքից, հատկապես մաճկալին ձայնակցող

արյունակից տղամարդկանց վարքից պարզորոշ է, որ

խոսքը ոչ թե կենցաղային միջադեպի, այլ կարգաբերված ծիսական

իրողության մասին է: Ուշագրավ է, որ հայհոյանքը լսած կինը քթի

տակ «Տեր Աստված, մեղա՜…» կանչելով հեռանում է, իսկ հայհոյանքի

չարժանանալու դեպքում զայրանում և վիրավորվում է,

որ Հայաստանի տարբեր շրջաններում ուղեկցվում է նույնակերպ

բանաձևային առանցք ունեցող տեքստով, զորօրինակ.

29

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!