06.09.2015 Views

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Hasmik Hmayakyan.pub

Hasmik Hmayakyan.pub

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

Հնագույն ծիսաառասպելաբանական պատկերացումների դրսևորումը հայկական հոռովելներում

Յուրաքանչյուր անգամ հոռովելն անհրաժեշտ էր սկսել

արարչին և արևին ձոնված ասերգային աղոթք-փառաբանությամբ,

ապա միայն պիտի հնչեր հողը հաջողությամբ վարելուն նպատակաուղղված

բուն տեքստը, նաև բարի ցանք ու հունձք ակնկալող

հմայական խոսքերը` մաճկալի մենակատարմամբ: Այս ամենը

կատարվում է պարբերական-շարունակական սկզբունքով:

– Այս ամենը, հավանաբար, վկայում է հոռովելի ծիսական

նշանակության և նրա հնագույն առասպելաբանական ակունքների

մասին:

– Հոռովելը ոչ թե, ընդունված կարծիքի համաձայն, սոսկ աշխատանքային

երգ է, այլ տիեզերաստեղծ առասպելի և նրա

գլխավոր ծեսի երաժշտապոետիկ ծածկագիրը, որն անընդհատ

պետք է վերծանել, բացել:

Ընդհանրապես գութանով հողը վարելու գործընթացը, ըստ

գիտական վարկածի, վիշապամարտ և տիեզերաստեղծ առասպելի

յուրովի դրսևորումն է, իսկ գլխավոր հերոսը՝ մաճկալը, Ամպրոպային

աստծո փոխակերպումը: Հերկված հողի պտղաբերության

գործառույթի հետ ունեցած կապի լավագույն վկայությունն է

հենց միայն այն, որ, օրինակ, մութն ընկնելուց հետո, աշխատանքից

դուրս, նոր հերկված ակոսները, ըստ XIX դարի վերջի որոշ

ազգագրական տվյալների, դառնում էին նաև սիրային հանդիպումների

վայրեր: Միայն թե դրանք հասարակության կողմից

ընդունված՝ «թույլատրված» վայրեր էին, նոր ամուսնացած և տակավին

երեխա չունեցող զույգերի համար և «արգելված» վայրեր

երիտասարդ սիրահար չամուսնացած զույգերի համար: Այդ

ակոսներում ու վարած հերկերում սիրային հանդիպումների ընդունված

ժամկետը մինչև առաջին ծիլի դուրս գալն էր, որից հետո՝

մինչև բերքահավաք, նման հանդիպումները խստորեն արգելվում

էին:

27

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!