06.09.2015 Views

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Hasmik Hmayakyan.pub

Hasmik Hmayakyan.pub

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

Հոռովելները որպես հայ երգարվեստի ինքնատիպ ժանր

հենց վերը նշված «Լոռվա գութաներգը», նրանք ապշել էին, թե

ինչպես կարելի է մոնոդիկ կառույցում հասնել ներքին պոլիֆոն

բազմաձայնության այդօրինակ կատարելության:

– Ո՞ր ձայնակարգերում են ստեղծվում հոռովելները, որո՞նք

են բնորոշ:

– Կոնսերվատորիայում սովորելու տարիներին ես հոռովելների

մասին ունեի այն պատկերացումը, թե նրանցում առկա են

միայն փռյուգիական` փոքր մինոր և երկակի` մաժորա-մինորային

ձայնակարգերը, որոնք շատ տիպական են հայ երգի համար:

Սակայն երբ ես ձեռնարկեցի հոռովելների համահավաք ժողովածուի

կազմման աշխատանքները և շրջելով Հայաստանի

շրջաններում` գրի առա բազմաթիվ հոռովելներ, հասկացա, որ

նրանցում ձայնակարգերը սահմանափակ չեն: Այն տարիներին

մեզ ծանոթ էին 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին Կոմիտասի

քսանութ, Սպ.Մելիքյանի, Ա.Քոչարյանի և այլոց կատարած

մեխանիկական ձայնագրություններից վերծանված տասներկու

հոռովելների նմուշներ, որոնք միասին շուրջ չորս տասնյակ էին:

Եվ այդ էր պատճառը, որ մեզ այդ շրջանակներում էր պատկերանում

հոռովելի երաժշտական կերտվածքը: Համահավաք անտիպ

ժողովածուում ընդգրկվել են ոչ միայն առ այսօր Արվեստի ինստիտուտի

ձայնադարանում տեղ գտած հոռովելները, այլև դաշտային

աշխատանքների ընթացքում գրանցված Ախալքալաքի,

Զանգեզուրի (Գորիսի), Արագածոտնի և այլ մարզերի 93 հոռովելներ:

Հրատարակվածների հետ դրանց թիվը 135-ն է:

– Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հոռովելը ծնվում է

հողի հետ մարդու անմիջական աշխատանքի ընթացքում, կարելի՞

է ենթադրել, թե այն, որպես ժողովրդական ստեղծագործության

երգատեսակ, արդեն անհետացման եզրին է: Այս հարցում

հաշվի առնելով հողամշակման եղանակի վերազինման հետևանքով

բացասական անդրադարձը՝ այսօրվա գյուղի երիտասարդ

սերունդը հիշո՞ւմ է արդյոք կամ կարո՞ղ է կատարել հոռովելներ:

21

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!