06.09.2015 Views

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Hasmik Hmayakyan.pub

Hasmik Hmayakyan.pub

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

Հոռովելները որպես հայ երգարվեստի ինքնատիպ ժանր

վարի մյուս մասնակիցների բացականչությունները, գութանը գործի

դնելուց առաջացած ձայները, որոնք մի յուրատեսակ ձայնային

հենք ու հիմք են ստեղծում, որոնց վրա էլ ծավալվում է հոռովելը:

Առանց հողի, հողը փորելու հոռովել չի ստեղծվում: Հողը փորելու

աշխատանքից դուրս հոռովելներ չեն երգվում:

Հոռովելները գրի առնելիս, անգամ հողից կտրված մարդը,

որին խնդրում էինք հոռովել ասել, ներքուստ, իր մտապատկերում

կենդանացնում և վերապրում է այն իրավիճակը, որում գոյանում

է հոռովելը:

– Փաստորեն, հոռովելները ստեղծվում են կոնկրետ տեղում,

ժամանակահատվածում և իրավիճակում, ինչն էլ հավանաբար

պայմանավորում է նրանց ծիսական նշանակությունը և

առանձնահատկությունը:

– Այո, հոռովել կանչելով ծիսական հիմքի վրա` մարդը

դառնում է միջնորդ երկնքի և երկրի միջև, այդ կանչերգը դառնում

է աղոթք առ Աստված, հոգեհաղորդակցություն բարձրյալի հետ,

որով նա բարեկեցություն և բերրիություն է խնդրում:

– Իսկ ինչպիսի՞ն է հոռովելների երաժշտությունը, ինչպե՞ս

կբնութագրեք այն:

– Հոռովելների երաժշտական հենքը և կառույցն անչափ

հետաքրքիր են: Երաժշտական մի կառույցից մյուսին անցնելով,

տարբեր մտքեր և երևույթներ միմյանց հյուսելով է մարմին

առնում հոռովելը: Մեր մյուս երգատեսակները չունեն անցումների

այդ բազմազանությունն ու հարստությունը: Կոմիտասի գրառած

«Լոռվա գութաներգում» առկա են տարբեր տրամադրություններ,

աշխատանքային գործընթաց ներկայացնող դրվագների

անընդմեջ հաջորդականություն, որը միահյուսվում է մի բարդ

կառույցի մեջ: Պատահական չէ, որ երբ վրացիների մոտ, որոնք

հոռովելները, ինչպես նշեցի, երգում են բազմաձայն և, թվում է,

հնչերգային առումով պետք է ավելի հարուստ լինեն, ես երգեցի

20

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!