06.09.2015 Views

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Hasmik Hmayakyan.pub

Hasmik Hmayakyan.pub

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

Հոռովելները որպես հայ երգարվեստի ինքնատիպ ժանր

են, հնարավոր չէ անջատել մեկը մյուսից: Հոռովելներում խիստ

ընդգծված են խոսքի առոգանությունը, շեշտը, և վերջինիս հիմքով

ձևավորվում է մեղեդին: Երբեմն այն ընդմիջվում է խոսքով, որը

սովորական խոսք չէ, այլ առոգանացված և մոտ է երաժշտությանը:

Հոռովելների պարագայում խոսքն ու երաժշտությունն այնքան

են մերձենում, որ հնարավոր չէ տարանջատել միմյանցից:

Զգացմունքները, որոնք հորդում են խոսքի ու երաժշտության միջոցով,

բխում են հայ մարդու էությունից և խստագույնս հիմնված

են հնուց եկած ավանդույթների վրա:

– Այլ ժողովուրդների մոտ կա՞ն նմանատիպ երգեր, դրանք

ինչո՞վ են նման կամ ինչո՞վ են տարբերվում մեր հոռովելներից:

– Հողագործական երգեր ունեն շատ ժողովուրդներ: Հոռովելի

տիպը հանդիպում ենք ֆրանսիացիների, վրացիների մեջ:

Ֆրանսիացիների մեջ հոռովելների առկայության մասին վկայում

է Ժորժ Սանդի նկարագրությունը, որից պարզվում են մեր հոռովելների

հետ այդ երգերի ունեցած մի շարք ընդհանրությունները:

– Իսկ ի՞նչ կասեք վրացական հոռովելների մասին:

– Վրացական հոռովելները խիստ տարբերվում են հայկականից:

Որոշ շրջանների, մասնավորապես՝ Ջավախքի հոռովելները

որոշակի նմանություններ են հանդես բերում վրացականի հետ,

քանզի գոյատևելով միևնույն միջավայրում՝ կարող էին փոխազդեցություններ

կրել միմյանցից, և դա բնական է, սակայն իրականում

վրացականն արմատապես տարբերվում է հայկականից:

Նախ՝ նրանց հոռովելները բազմաձայն են, որն էլ թելադրում է

նրանց շարադրակերպը, հանդիպում են անգամ հնգաձայն հոռովելներ:

Հայկական հոռովելները միաձայն են` մոնոդիկ, որը

ներառում է պոլիֆոն անցումներ, որով հարստանում է ընդհանուր

հոռովելի հոմոֆոն հյուսվածքը: Մեր մոնոդիկ երգին յուրատեսակ

բազմաձայնություն են հաղորդում հողագործական աշխատանքի

ընթացքում առաջացած ձայները` հողի ճողփյունը, հոտաղների և

19

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!