ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Hasmik Hmayakyan.pub Hasmik Hmayakyan.pub

vahagnakanch.files.wordpress.com
from vahagnakanch.files.wordpress.com More from this publisher
06.09.2015 Views

Մտորումներ հայ առասպելաբանության վերաբերյալ – Հնդեվրոպական շերտը հիմնարար է մեր առասպելաբանության մեջ, սակայն Հայկական լեռնաշխարհում բնակվում էին նաև այլ ցեղեր ու ժողովուրդներ: Ի՞նչ ազդեցություններ, հետքեր են նրանք թողել, հնարավո՞ր է այդ ամենը վեր հանել: – Ես որքան հնարավոր է դուրս եմ բերել այդ ազդեցությունները: Ես դա տեսել եմ, օրինակ, Նեմրութ սարի հետ կապված առասպելում, որը շատ հետաքրքիր է: Այստեղ ի հայտ է գալիս աշտարակաշինության հնագույն առասպելը, ոչ թե քրիստոնեական ժամանակաշրջանի, անգամ, հնարավոր է, ոչ սեմական, այլ հին արևելյան ավանդույթը: Որոշ դեպքերում նկատելի է մուսուլմանա-արաբական առասպելաբանության ազդեցությունը: Մի շարք դեպքերում կարելի է ենթադրել ընդհանրություններ այլ ժողովուրդների առասպելների ու հավատալիքների հետ, հատկապես հնագույն շրջանում, բայց ապացույցները քիչ են: Ես չեմ կարող ենթադրությունների վրա հիմնված բաներ ասել, քանզի իմ վերաբերմունքով այս հարցերին ես ինձ համարում եմ Աբեղյանի աշակերտը (հոգևոր իմաստով), որն ունենալով անսպառ գիտելիքներ՝ երբեք ենթադրաբար ոչինչ չի գրել: – Կարո՞ղ եք որևէ առանձնահատկություն նշել, որ բնորոշ է հայոց հին տիեզերաբանական պատկերացումներին: – Եթե փորձենք ինչ-որ չափով վերակազմել հին հայոց տիեզերաբանական ու կատարածաբանական պատկերացումների յուրահատկությունն ու տարբերությունը, օրինակ, իրանականից ու սկանդինավյանից, ապա կարելի է փաստել, որ մեր պատկերացումներին առանձնահատուկ է եղել լավատեսությունը, չարի մշտական պարտության ու բարու հաղթանակի գաղափարախոսությունը, որը յուրահատուկ է հայոց դարավոր վիպական ավանդությանը՝ պայմանավորված, անշուշտ, ժողովրդի պատմական տառապանքի փորձով և լավագույն ապագայի նկատմամբ ունեցած խոր հավատով: 14

Մտորումներ հայ առասպելաբանության վերաբերյալ – Հեթանոսությունից քրիստոնեության անցումը մեր հոգևոր-մշակութային պատմության մեջ հին արժեհամակարգի հետ մշակութային խզո՞ւմ էր, թե՞ հնի օրգանական շարունակություն: – Իմ կարծիքով՝ քրիստոնեական կրոնի քողի տակ, միայն նոր անուններով և տարբեր մակարդակներով, ծվարել է հայոց նախաքրիստոնեական կրոնական հավատալիքների և պաշտամունքային ողջ համակարգը: Առհասարակ աշխարհի բոլոր էթնոսների հոգևոր մշակույթում ժողովրդական հավատալիքներն իրենց վաղնջականությամբ և ավանդականությամբ կազմում են ամենապահպանողական շերտը և դժվար են ենթարկվում նորացման կամ փոխակերպման: Դրանք, անցնելով կրոնների տարբեր համակարգերի միջով, գրեթե չկրելով ազդեցություններ` շարունակում են պահպանել իրենց վաղնջական կենսունակությունը՝ հասնելով մինչև մեր օրերը: Չմանրամասնելով և չնշելով բազում փաստեր, որոնց ես անդրադարձել եմ իմ հոդվածներում, ասեմ միայն, որ իմ խորին համոզմամբ հայոց հեթանոսական և քրիստոնեական կրոններն իրենց խորքով միմյանցից շատ հեռու և տարբեր հասկացություններ չեն. երկուսն էլ հիմնված են նույն կամ համանման առասպելների, ծեսերի, պաշտամունքների վրա, երկուսն էլ առաջնորդվել են կրոնական գրեթե միևնույն մտահայեցողություններով և ձգտումներով, և այդ տարանուն համակարգերը հայոց կրոնաէթնիկական միևնույն մտածողության պատմականորեն միմյանց հաջորդող տարբեր դրսևորումներ են, ազգային-կրոնական ոգու տարբեր ու բազմաշերտ արտացոլումներ և կազմում են հայ ժողովրդի հոգևորկրոնական մշակույթի միասնական ժառանգությունը: – Ինչո՞ւ հայ ժողովուրդն առաջինն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն: – Հայոց մենթալիտետի, էթնիկական մտածելակերպի, ազգային հոգեկերտվածքի կարևորագույն հատկանիշը ազատախո- 15

Մտորումներ հայ առասպելաբանության վերաբերյալ

– Հեթանոսությունից քրիստոնեության անցումը մեր հոգևոր-մշակութային

պատմության մեջ հին արժեհամակարգի հետ

մշակութային խզո՞ւմ էր, թե՞ հնի օրգանական շարունակություն:

– Իմ կարծիքով՝ քրիստոնեական կրոնի քողի տակ, միայն

նոր անուններով և տարբեր մակարդակներով, ծվարել է հայոց

նախաքրիստոնեական կրոնական հավատալիքների և պաշտամունքային

ողջ համակարգը:

Առհասարակ աշխարհի բոլոր էթնոսների հոգևոր մշակույթում

ժողովրդական հավատալիքներն իրենց վաղնջականությամբ

և ավանդականությամբ կազմում են ամենապահպանողական

շերտը և դժվար են ենթարկվում նորացման կամ փոխակերպման:

Դրանք, անցնելով կրոնների տարբեր համակարգերի

միջով, գրեթե չկրելով ազդեցություններ` շարունակում են պահպանել

իրենց վաղնջական կենսունակությունը՝ հասնելով մինչև

մեր օրերը:

Չմանրամասնելով և չնշելով բազում փաստեր, որոնց ես

անդրադարձել եմ իմ հոդվածներում, ասեմ միայն, որ իմ խորին

համոզմամբ հայոց հեթանոսական և քրիստոնեական կրոններն

իրենց խորքով միմյանցից շատ հեռու և տարբեր հասկացություններ

չեն. երկուսն էլ հիմնված են նույն կամ համանման առասպելների,

ծեսերի, պաշտամունքների վրա, երկուսն էլ առաջնորդվել են

կրոնական գրեթե միևնույն մտահայեցողություններով և ձգտումներով,

և այդ տարանուն համակարգերը հայոց կրոնաէթնիկական

միևնույն մտածողության պատմականորեն միմյանց հաջորդող

տարբեր դրսևորումներ են, ազգային-կրոնական ոգու տարբեր ու

բազմաշերտ արտացոլումներ և կազմում են հայ ժողովրդի հոգևորկրոնական

մշակույթի միասնական ժառանգությունը:

– Ինչո՞ւ հայ ժողովուրդն առաջինն ընդունեց քրիստոնեությունը

որպես պետական կրոն:

– Հայոց մենթալիտետի, էթնիկական մտածելակերպի, ազգային

հոգեկերտվածքի կարևորագույն հատկանիշը ազատախո-

15

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!