06.09.2015 Views

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Hasmik Hmayakyan.pub

Hasmik Hmayakyan.pub

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

Մտորումներ հայ առասպելաբանության վերաբերյալ

– Հնդեվրոպական շերտը հիմնարար է մեր առասպելաբանության

մեջ, սակայն Հայկական լեռնաշխարհում բնակվում էին

նաև այլ ցեղեր ու ժողովուրդներ: Ի՞նչ ազդեցություններ, հետքեր

են նրանք թողել, հնարավո՞ր է այդ ամենը վեր հանել:

– Ես որքան հնարավոր է դուրս եմ բերել այդ ազդեցությունները:

Ես դա տեսել եմ, օրինակ, Նեմրութ սարի հետ կապված

առասպելում, որը շատ հետաքրքիր է: Այստեղ ի հայտ է գալիս

աշտարակաշինության հնագույն առասպելը, ոչ թե քրիստոնեական

ժամանակաշրջանի, անգամ, հնարավոր է, ոչ սեմական, այլ

հին արևելյան ավանդույթը: Որոշ դեպքերում նկատելի է մուսուլմանա-արաբական

առասպելաբանության ազդեցությունը:

Մի շարք դեպքերում կարելի է ենթադրել ընդհանրություններ

այլ ժողովուրդների առասպելների ու հավատալիքների հետ,

հատկապես հնագույն շրջանում, բայց ապացույցները քիչ են: Ես

չեմ կարող ենթադրությունների վրա հիմնված բաներ ասել, քանզի

իմ վերաբերմունքով այս հարցերին ես ինձ համարում եմ Աբեղյանի

աշակերտը (հոգևոր իմաստով), որն ունենալով անսպառ

գիտելիքներ՝ երբեք ենթադրաբար ոչինչ չի գրել:

– Կարո՞ղ եք որևէ առանձնահատկություն նշել, որ բնորոշ է

հայոց հին տիեզերաբանական պատկերացումներին:

– Եթե փորձենք ինչ-որ չափով վերակազմել հին հայոց տիեզերաբանական

ու կատարածաբանական պատկերացումների

յուրահատկությունն ու տարբերությունը, օրինակ, իրանականից

ու սկանդինավյանից, ապա կարելի է փաստել, որ մեր պատկերացումներին

առանձնահատուկ է եղել լավատեսությունը, չարի

մշտական պարտության ու բարու հաղթանակի գաղափարախոսությունը,

որը յուրահատուկ է հայոց դարավոր վիպական

ավանդությանը՝ պայմանավորված, անշուշտ, ժողովրդի պատմական

տառապանքի փորձով և լավագույն ապագայի նկատմամբ

ունեցած խոր հավատով:

14

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!