06.09.2015 Views

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Hasmik Hmayakyan.pub

Hasmik Hmayakyan.pub

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

Հայկական կինոարվեստի ծագումը, վերելքն ու մերօրյա ճգնաժամը

եմ, որ դրանք առայժմ հեռու են քիչ թե շատ լուրջ գեղարվեստական

նպատակներ հետապնդելուց, սցենարական հիմքերի և

ստեղծագործական մտահղացումների առումով՝ միջակ են և

ավելի շատ հակված են «թեթև ժանրի» պահանջներին: Կամ էլ

ուշացած մի արձագանք են այսպես կոչված «չեռնուխային», որը

հատկապես ռուսական կինոյում մոդայիկ էր ԽՍՀՄ քայքայման

վերջին տարիներին ու դրանից անմիջապես հետո։ Հազիվ թե այդպիսի

կինոն կարողանա հոգի հարստացնելու կամ լուսավորելու

առաքելություն իրականացնել։ Այդպիսի ֆիլմի ռեժիսորը գուցե

մի երկու փառատոն հրավիրվի։ Բայց ի՞նչ է ստանալու սովորական

հայ մարդը... Այս պարագաներում կարելի է ողջունելի համարել

ՀՀ Մշակույթի նախարարության նախաձեռնությունը, այն

է` մասնագետների հետ համագործակցելով պատրաստել ռազմավարական

ծրագիր, որը թույլ կտա համակարգված հիմքերի

վրա դնել ամբողջ կինոպրոցեսը:

Ինչ վերաբերում է պետական աջակցությամբ մինչև այժմ

ստեղծված ֆիլմերին, ապա մտահոգիչ է դրանց միօրինակությունը:

Ի վերջո, կինոն միայն ռեժիսորները չեն: Ես արդեն նշեցի, որ

փաստորեն վերացել էր ինտելեկտուալ այն միջավայրը, որի պայմաններում

քննարկվում էին սցենարական մտահղացումները,

մշակվում էր խաղացանկ և հասարակական պահանջարկից ելնող

թեմատիկ ծրագիր, նկատի առնելով, մեր դեպքում, սակավածախս

նախագծերի խրախուսումը: Զուտ հեղինակային կինոյի

վրա շեշտը դնելով` մենք նվազագույնի ենք հասցնում «ժողովուրդ

և կինո» կապերը: Փաստ է, որ անկախ միջազգային ասպարեզում

վերջին տարիներին նվաճած այս կամ այն մրցանակներից, մեր

ֆիլմերի գերակշիռ մասը չի գտել իր հանդիսատեսին բուն Հայաստանում:

Մինչդեռ յուրաքանչյուր ազգային արվեստի ինչ լինելը

նախևառաջ ստուգվում է սեփական հողի վրա: Այս իմաստով

մտահոգիչ է, որ էապես խզվել է կապը հայ գրականության և հայ

կինոյի միջև, մինչդեռ այդ բնական ներդաշնակությամբ մեծապես

պայմանավորված էին մեր դասական շրջանի ձեռքբերումները:

135

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!