06.09.2015 Views

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Hasmik Hmayakyan.pub

Hasmik Hmayakyan.pub

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

Հայկական կինոարվեստի ծագումը, վերելքն ու մերօրյա ճգնաժամը

գեղագիտականի և ազգային առաջնահերթությունների պաշտպանությունը

պետության խնդիրն է: Ի դեպ, Կանադան նույնպես

կապիտալիստական երկիր է, որն աշխարհին հայտնի էր հիմնականում

իր հոկեյով, բայց իր առջև խնդիր է դրել զարգացնել ազգային

կինոարտադրությունը, և պետությունը հսկայական միջոցներ

է տրամադրում այդ գործընթացի իրականացման համար, որպեսզի

Կանադան ունենա նաև մշակութային կերպար:

Իսկ մոտ երեք տարի առաջ մենք մասնավորեցրինք «Հայֆիլմը»,

որտեղ ստեղծվել էին մեր կինոյի հարստությունները, որոնք

մինչև օրս աշխատում են հայի հոգեկերտվածքը պահպանելու վրա

և սիրված են արդեն ա՛յս սերնդի հանդիսատեսի կողմից: Պետական

պրոդյուսերին փոխարինել է մասնավոր պրոդյուսերը, սակայն

անցած երեք տարիների ընթացքում չի սկսվել ոչ մի ֆիլմի

արտադրություն` նոր, մասնավորեցված «Հայֆիլմում»: Այդ համակարգի

ղեկավարների հետ մեր զրույցները հույս չեն ներշնչում, որ

այդպիսի արտադրություն կսկսվի գոնե մեկ կամ երկու տարի անց,

քանզի ապագա ֆիլմերի նախագծերն ու սցենարներն այսօր դեռևս

պատրաստ չեն և չեն էլ քննարկվում, այսինքն` չի երևում որևէ

ստեղծագործական նախաձեռնություն: Որովհետև միաբջիջ հեռուստասերիալ

թողարկելը կինոարվեստ զարգացնել չէ: Ազգային

կինոկենտրոնում հավաքված բազմաթիվ նախագծեր նույնպես

տարիներով սպասում են իրենց քննարկմանը և բախտին: Փաստորեն,

ձևավորվում է վտանգավոր պարապուրդ: Ի՞նչ հիմունքներով

է կնքված մասնավորեցման պայմանագիրը: Կա՞ն արդյոք այդ

պայմանագրում կետեր, որոնք ամրագրում են սեփականատիրոջ

պարտավորությունը` կինոարտադրություն զարգացնելու վերաբերյալ:

Սրանք հարցեր են, որոնք դեռևս պատասխան չունեն, իսկ

պատասխանից կախված է հայ կինոյի ճակատագիրը:

Արդի պայմաններում, իհարկե, պետք է զարկ տալ պրոդյուսերական

ինստիտուտի զարգացմանը: Բայց ծանոթ լինելով մեր՝

դեռևս նոր-նոր ձևավորվող պրոդյուսերական միջավայրից Մշակույթի

նախարարություն ներկայացված նախագծերին, նկատում

134

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!