06.09.2015 Views

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Hasmik Hmayakyan.pub

Hasmik Hmayakyan.pub

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

Հայկական կինոարվեստի ծագումը, վերելքն ու մերօրյա ճգնաժամը

մեր ամենալավ ձեռքբերումներից մեկը «Ոսկե ծիրանն» է` մեծ

կինոյի մթնոլորտը վերադարձնող և Հայաստանի հեղինակությանը

նպաստող փառատոնը:

– Բայց հասարակությունը վերջին տասնամյակներում սովորեց

ցածրաճաշակ, էժանագին ֆիլմերին, որոնցով ողողված են

մեր հեռուստատեսությունը, կինոթատրոնները կամ կինովարձույթի

ու վաճառքի սրահները:

Դա մեր վերջին 15 տարիների բացթողումն է: Այժմ պետք է

այդ դաշտը նորից մաքրազերծել: Եվ այս աշխատանքը պետք է

կատարվի պետականորեն, որովհետև ամեն ինչ շուկայի քմահաճույքին

թողնելը կարող է հեռացնել (և արդեն զգալապես հեռացրել

է) ազգային ու հոգևոր գերխնդիրներից: Ի դեպ, խորհրդային

կինոյին հաճախ մեղադրել են, որ այն շատ դեպքերում հարմարվել

է իշխող համակարգին։ Բայց ի՞նչ տարբերություն, թե դու ում

առաջ ես ծալվում՝շուկայի՞, թե՞ քաղաքական ռեժիմի։ Երկու դեպքում

էլ արվեստն այլասերվում է։

Հուսադրող է, որ կինոյի բնագավառում դեռևս շարունակվում

է պետական աջակցության քաղաքականությունը, թեպետ

հատկացվող միջոցները բավարար են լոկ գոյատևման, այլ ոչ

զարգացման համար, ուստի այս իրավիճակում կարևոր խնդիր է

դառնում համատեղ ֆիլմերի արտադրությունը` արտասահմանյան

տարբեր գործընկերների հետ միասին: Մենք, առիթ կամ

անառիթ, իբրև մեր սոցիալ-քաղաքական զարգացման գերակայություն,

մատնանշում ենք Եվրոպան, բայց մոռանում, որ

եվրոպական առաջավոր երկրները` Ֆրանսիան ու Գերմանիան,

իրենց ազգային կինոարտադրության պահպանման ու զարգացման

համար մշակել են «պետություն և շուկա» հարաբերությունների

ճկուն, արդյունավետ համակարգ, օրենսդրական հիմքեր,

օրինակ՝ հարկային արտոնություններ, և հատուկ մեխանիզմներ:

Մեծ ուշադրություն է դարձվում ոչ կոմերցիոն կինեմատոգրաֆի

զարգացմանը, որովհետև կոմերցիոնը կապահովի շուկան, իսկ

133

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!