06.09.2015 Views

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Hasmik Hmayakyan.pub

Hasmik Hmayakyan.pub

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

Հայկական կինոարվեստի ծագումը, վերելքն ու մերօրյա ճգնաժամը

վնասակար բան է, ինչպես և անվերապահ ժխտողականությունը:

Առողջ հայացքը պահանջում է, որ խոսենք ոչ միայն դրականի,

այլև թերությունների ու պրոբլեմների մասին: Ոչ ոք չի ժխտում,

որ այս վերջին շրջանում հաջողություններ եղել են: Դրանց թվում

կարելի է արձանագրել «Ուրախ ավտոբուսը» (2000թ.), «Լռության

սիմֆոնիան» (2001թ.), «Պոետի վերադարձը» (2005թ.), բայց 1990-

ականների վերջերից մինչև ընթացիկ տասնամյակի վերջերը

դեռևս պետական «Հայֆիլմ»-ում թողարկված երեք (նույնիսկ

չորս) ֆիլմերի դրամատուրգիական առանցքը… ֆիլմ նկարահանելու

պատմությունն էր: Սա լճացման, ստեղծագործական մոտեցումների

աղքատության նշան է` անկախ այդ ֆիլմերի հաջողվածության

աստիճանից: Բացի այդ, մեր կինոյին սկսել են սպառնալ

սնոբիզմն ու մաներայնությունը` մի կողմից, իսկ մյուս կողմից`

պրովինցիալիզմի ոչ ցանկալի միտումները: Սա կարելի է տեսնել

մի շարք կոնկրետ ֆիլմերի օրինակով, բայց սա արդեն առանձին

հոդվածի նյութ է:

Մինչդեռ մերօրյա հայկական կինոն ես կուզենայի տեսնել

օրինակ, այսօրվա բալկանյան կինոյի նման: Այդ ազգերը նույնպես

անցան թոհուբոհերով և աշխարհին զարմացրին այդ ամենի

մասին նկարահանած իրենց ֆիլմերով, որոնցում արտացոլված

են այդ ճգնաժամերն ու մաքառումները, տառապանքներն ու

հաղթահարումը, իրենց ապրածն ու տեսածը` մատուցված բարձր

գեղարվեստականությամբ ու հումանիզմով:

– Իսկ մեր հասարակությունը պատրա՞ստ է այսօր բարձրարվեստ

ֆիլմեր ընկալել: Չէ՞ որ ֆիլմը պետք է նաև հանդիսատես

ունենա, և նման ինտելեկտուալ ֆիլմերն այսօր պարզապես կարող

են ընկալելի չլինել:

– Ես այն կարծիքին եմ, որ այդպիսի ֆիլմերն իրենք են

իրենց համար հանդիսատես ստեղծում: Կինոն ինքը պետք է կրթի

հասարակության ճաշակը, ոչ թե նկարահանվի նրա թելադրանքով:

Արվեստն ինքը պետք է մթնոլորտ ստեղծի: Այս իմաստով

132

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!