06.09.2015 Views

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Hasmik Hmayakyan.pub

Hasmik Hmayakyan.pub

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

Հայկական կինոարվեստի ծագումը, վերելքն ու մերօրյա ճգնաժամը

րից մեկը հենց կինոն էր՝ չապլինյան ժամանակներից սկսած,

բայց մենք, միանալով այդ ալիքին, օգտվեցինք նորագույն լեզվից

և ստեղծեցինք մերը: Ընդհանրապես, մեր ժողովուրդը այդպիսի

պատմական փորձառություն ունի, որի վկայությունը հունա-հռոմեական

գլոբալիզացիայից մնացած Գառնիի տաճարն է: Մենք

այդ ալիքը ապրել, անցել ենք և չենք դադարել հայ մնալուց:

Իսկ եթե վերադառնանք կինոյին, ապա այսօրվա հայկական

կինոն հաջողություններ է արձանագրում հիմնականում լոկալ

կինեմատոգրաֆիական միջավայրում` փառատոներում, սիմպոզիումներում:

Իսկ ինչ վերաբերում է մեր այս դժվար հողի վրա

ապրող մարդուն, ապա հազիվ թե կարողանանք թվարկել մի քանի

ժապավեն, թեկուզև` դրսում գնահատված, որոնք ներհյուսվել

են նրա հոգևոր կյանքին, ինչպես, ասենք, «Եռանկյունին» կամ

«Սարոյան եղբայրները»: Կամ էլ բերել են նրան սփոփանք,

մխիթարություն ու դրական ապրումներ, ինչպես «Երջանկության

մեխանիկան», «Տղամարդիկ» ֆիլմերը: Տեսեք` բեկման ժամանակը

վերապրած գերմանացիք, Բեռլինի պատի փլուզումից հետո,

նկարեցին «Good Bye Lenin» ֆիլմը, որը և՛ քաղաքական էր, և՛

մարդկայնորեն հուզիչ, ինքնատիպ ու խորիմաստ պատմություն

այդ փորձության մասին: Ո՞ւր են մեր հուզիչ պատմությունները:

Նորից եկել և մեր դուռը համառորեն թակում է մարդու հետ խոսելու

ժամանակը: Այսօր մեզ պետք են այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք

էին «Մենք ենք, մեր սարերը», «Եռանկյունին», որոնք թե՛

բարձրարվեստ էին, թե՛ խոսում էին հայ մարդու հոգու հետ:

Մարդիկ ըստ այդ ֆիլմերի ապրում էին, մտածում: Դրանք ազգային

ու բարոյական ինքնագիտակցություն ձևավորող ֆիլմեր

էին: Այդպիսի արվեստը կրթում է, ձևավորում սերունդ, սերմանում

սեր սեփական հողի ու հայրենիքի նկատմամբ:

Պատահում է, որ մեր կինոյի մասին խոսելիս, այդ բնագավառի

ղեկավարները և որոշ կինոռեժիսորներ հանդես են գալիս

մի տեսակ «շքերթային զեկույցներով»` ներկայացնելով ամեն ինչ

զուտ գերադրական լույսով: Բայց լիակատար ինքնագոհությունը

131

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!