06.09.2015 Views

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Hasmik Hmayakyan.pub

Hasmik Hmayakyan.pub

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

Հայկական կինոարվեստի ծագումը, վերելքն ու մերօրյա ճգնաժամը

պետք է գործի դրվեն` ընդհուպ մինչև կինոարտադրություն սնող

մտավոր-ստեղծագործական միջավայրը, որը վերջին տարիներին

վերացել է իսպառ: Ի դեպ, «ստուդիա» հասկացողությունը նույնպես

վերացել է: Հոլիվուդը, մինչդեռ, պահպանել է: Մեր իմացած

ֆիլմերը նկարահանվում են հենց ստուդիաներում՝ «Մետրո

Գոլդվին Մայեր», «Կոլումբիա Փիքչերս» և այլն: Սա որոշակի

կինոհամակարգ է՝ ստեղծագործական օրգանիզմից մինչև արտադրականը:

Որովհետև, ինչպես յուրաքանչյուր ավտոգործարան

ունի իր կոնստրուկտորական բյուրոն, այնպես էլ ստուդիային

անհրաժեշտ է սցենարական նախագծեր պատրաստող բաժին:

– Եթե լինեին հնարավորություններ ու միջոցներ, մարդկային

գործոնը ևս ապահովվեր, ինչպիսի՞ն կուզենայիք տեսնել

այսօրվա հայկական կինոն:

– Իմ բարեկամներից մեկը մի անգամ ասաց, որ կինոն լավագույն

այցեքարտն է ցանկացած ժողովրդի համար, որովհետև

«դրսի հետ» խոսելու հնարավորություններն անհամեմատ մեծ են:

Այս մտքին դժվար թե առարկողներ լինեն, բայց մշակութային

անվտանգության մասին խոսելիս ավելի մեծ կարևորություն են

ստանում «ներսի անհրաժեշտությունները»:

– Ի դեպ, քանի որ խոսեցիք մշակութային անվտանգության

մասին, ըստ Ձեզ, արդի գլոբալիզացիոն գործընթացներն ի՞նչ

անդրադարձ կարող են ունենալ հայերիս նման փոքրաթիվ ժողովուրդների

մշակույթների վրա:

– Գլոբալիզացիայի վտանգների մասին շատ է խոսվում՝

հատկապես նկատի ունենալով փոքրաթիվ ժողովուրդների ինքնությանը

և մշակութային սուվերենությանը սպառնացող վտանգները:

Ճշմարտության հատիկ այստեղ կա, բայց «խելացի» մշակույթները

կարող են նաև օգտվել այդ պրոցեսից՝ մի կողմից

հարստանալու, մյուս կողմից՝ սեփական տեղը ընդարձակելու

համար: Ի վերջո, ժամանակակից գլոբալացման նախապրոցեսնե-

130

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!