06.09.2015 Views

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Hasmik Hmayakyan.pub

Hasmik Hmayakyan.pub

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

Հայկական կինոարվեստի ծագումը, վերելքն ու մերօրյա ճգնաժամը

բաժանարարը վերանում է, շատ դժվար է կյանքի դիրքերից կինո

նկարահանել, սակայն ես ուզում եմ այսօր միայն առաջ նայել,

որովհետև հետ նայելը ցավ է պատճառում։ Գուցե սա նորմալ

հոգեբանական հակազդեցությո՞ւն է։

– Այդ տարիները և նրանց թողած հետևանքները խորքային

ուսումնասիրություն են պահանջում` հոգեբանական, սոցիալքաղաքական

ու տնտեսական խնդիրների վերհանմամբ, որպեսզի

պարզվեն պատճառներն ու հաղթահարվեն: Բայց այդ ուսումնասիրությունը

պետք է լինի նաև գեղարվեստական: Ձեր ասած

Հեմինգուեյը Ձեզ օրինակ, որը հյուսում էր իր սերնդի պատմությունը:

Իսկ մեր նոր կինոսերնդի չկայացման էական պատճառը

հենց այդպիսի ստեղծագործական գիտակցության պակասն է և

կինոարտադրության` այդ մշտական և անընդմեջ աշխատանք

պահանջող բնագավառի թուլացումը: Այդ ամբողջ համակարգը

պետք է լրջորեն վերակազմակերպվի. ֆինանսական կայուն ներդրումներ

արվեն՝ դեբյուտների ամենամյա ծրագրով, որպեսզի

նկարահանվեն մեկ կամ երկու կարճամետրաժ ֆիլմեր: Իսկ նայել

պետք է... մարդուն։ Նրա ճակատագրին՝ պատմության այս

կտրուկ անկյունադարձի պարագաներում։ Այդ ժամանակ, մտահայեցողական

մոդելների փոխարեն, կունենանք հանդիսատեսների

սրտին ու մտքին հասցեագրված կինոարվեստ։

Իսկ կինոյին հատկացվող պետական գումարներից յուրաքանչյուր

տարի անհրաժեշտ է տրամադրել որոշակի մասնաբաժին՝

սցենարական պատվերների, հրատապ, հեռանկարային հայտերի

խրախուսման ու գրական զարգացման համար: Ինչո՞ւ են

մեր որոշ կինոկազմակերպիչներ փորձում մեզ համոզել, թե դա

«հին մեթոդ» է: Մոռանում են, որ Հայաստանում դեռևս կան մասնագետներ,

որոնք վաղուց ու բազմիցս եղել են արևմտյան կինոստուդիաներում,

ունեցել են և ունեն լայն շփումներ ու շատ լավ

գիտեն, որ սցենարները ստեղծվում են հայտի հիման վրա կնքված

պայմանագրերով, որոշակի խաղացանկային պլանավորումով,

երբեմն էլ՝ նպատակային պատվերով: Բոլոր մեխանիզմները

129

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!