06.09.2015 Views

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Hasmik Hmayakyan.pub

Hasmik Hmayakyan.pub

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

Հայկական կինոարվեստի ծագումը, վերելքն ու մերօրյա ճգնաժամը

արտադրության (Արցախյան գոյամարտը, պատերազմը, համակարգի

փլուզումը, սև ձմեռները, դրանց հաղթահարումը, արտագաղթը,

նոր բուրժուազիայի ձևավորումը, մի խոսքով՝ ա՛յս ժամանակի

«Երկունքը» կամ մե՛ր օրերի «Երևանյան խրոնիկան») չի

գտնում իր լիարժեք արտացոլումը:

Ամենից քիչ նկատի ունեմ իլյուստրատիվ-թեմատիկ արտացոլումները,

որոնց առաջին նմուշները, հատկապես` Ղարաբաղյան

ազատամարտին նվիրված, արդեն ասպարեզ են եկել` շնորհանդեսային

թմբկահարությամբ և գովազդային աղմուկներով

զարդարուն: Դրանք, անկասկած, նկարահանվել են ազնիվ մղումներով,

բայց դրամատուրգիական սխեմատիզմը, բազմիցս ծամծմված

կինոշտամպների լեզուն, գեղագիտական ճաշակի ակնհայտ

վրիպումները և հոգևոր խորության բացակայությունը այդ

ֆիլմերը դուրս են դնում հայկական կինոարվեստի գեղարվեստական

կուտակումների մակարդակից: Այս շարքում կարելի է,

այնուամենայնիվ, ողջունել «Մի վախենա» հեռուստասերիալի

(ռեժ. Ա.Շահբազյան) հայտնությունը՝ որպես սեփական հանդիսատեսին

իր իսկ ապրած կյանքը ներկայացնելու փորձ, թեպետ

այս ֆիլմը ևս զերծ չէ թերություններից:

– Ես ինքս այդ սերնդից եմ, և որպես մարդ ու անհատականություն

ձևավորման մեր լավագույն տարիներն անցան Ղարաբաղյան

շարժման, Արցախյան գոյամարտի, մութ ու անհույս տարիներին:

Այդ երիտասարդ սերունդը պատրաստ չէր նման դժվարությունների

և ճկվեց բեռի տակ: Նրանցից քանիսը զոհվեցին

պատերազմում, քանի-քանիսը մեկնեց երկրից, ով էլ որ մնաց,

փորձեց հարմարվել կյանքի ու իրականության թելադրանքին՝ մի

կողմ թողնելով բարձր երազանքներն ու իդեալները, որպեսզի

կարողանա պարզապես ապրել: Այս սերնդին շատ բնորոշ են իր

սերնդի մասին Հեմինգուեյի խոսքերը` «Մենք բոլորս, բոլորս կորած

սերունդ ենք»: Այո, մեզնից յուրաքանչյուրի կյանքից մի

կինոսցենար դուրս կգա, բայց, գիտեք, երբ կյանքի ու կինոյի

128

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!