ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Hasmik Hmayakyan.pub Hasmik Hmayakyan.pub

vahagnakanch.files.wordpress.com
from vahagnakanch.files.wordpress.com More from this publisher
06.09.2015 Views

Հայկական կինոարվեստի ծագումը, վերելքն ու մերօրյա ճգնաժամը – 1980-90-ականները Հայաստանի համար մեծ փոփոխությունների ժամանակաշրջան էին: Սկսվեց Արցախյան շարժումը, փլուզվեց Խորհրդային Միությունը, երկիրն անկախացավ: Ինչպե՞ս արձագանքեց հայ կինոն այս արմատական փոփոխություններին: – Հայկական կինոն փոփոխությունների ժամանակը զգաց դեռևս 80-ականների կեսերից, երբ իրականությունը երևութապես շարունակում էր նույնը մնալ, մինչդեռ կինոն ինչ-որ բաներ նկատում էր: Վիգեն Չալդրանյանի «Ապրիլը» որսացել էր ազգային հիշողության ու պահանջատիրության երակը, որն ապրում էր ավագ սերնդի մեջ ու լեգենդի պես փոխանցվում նոր ժամանակների երեխաներին, լեգենդ, որն ամենամոտ ապագայում ազդելու էր ընթացիկ իրականության վրա: Հարություն Խաչատրյանի «Կոնդ» և «Սպիտակ քաղաք» ֆիլմերն ազդարարում էին, որ եկել է պատրանքներից ազատագրվելու, գունավոր ակնոցները հանելու, սոցիալական մերկացումների ու հրապարակներում ասված ուղիղ խոսքերի ժամանակը: Իսկ Ռ.Գևորգյանցի «Կղզիներ» ֆիլմ-էսսեում տեսանելի են ավարտվող պատմաշրջանի նևրոզն ու տագնապը, հեղինակի ապավինումը (ֆինալում) հավերժական հոգևոր հիմնասյուներին՝ որպես պղտոր ժամանակներում չկորչելու հենարան: Հատկապես կուզենայի անդրադառնալ այդ տարիներին գրեթե միաժամանակ նկարահանված Ֆրունզե Դովլաթյանի «Կարոտ», Վիգեն Չալդրանյանի «Ձայն բարբառոյ» և Արման Մանարյանի «Փանջունի» ֆիլմերին: «Կարոտ» ֆիլմի նկարահանումները զուգադիպեցին Ղարաբաղյան շարժման պոռթկմանը, իսկ առաջին ցուցադրությունը եղավ 1990թ.: Այն ստեղծվեց մեր նոր պատմության խաչմերուկում` կայսրության փլուզման վերջին և անկախության ծլարձակման առաջին տարիներին: Այդ ֆիլմի հերոսի նման մենք ևս ազգովի հիշել էինք հարկադրաբար կորսված հայրենի եզերքն ու փորձում էինք վերստին մերվել դրան: Դարձյալ, ինչպես այդ ֆիլմում, մեծ կայսրության մեքենան ամեն ինչ անում էր` մեր հիշողությունն ու համազգային ձգտումները ճնշե- 126

Հայկական կինոարվեստի ծագումը, վերելքն ու մերօրյա ճգնաժամը լու համար: Ոչ վաղ անցյալը խոսում էր բոլորիս շուրջը խմորվող իրականության հետ: Իսկ Վիգեն Չալդրանյանի «Ձայն բարբառոյ»-ում անցյալը հեռավոր էր` միջնադար, որտեղ ներկայացված էր հայրենիքից հեռացած հայի ոդիսականը, որն աշխարհով մեկ փնտրում է ճշմարիտն ու գեղեցիկը, բայց շարունակ համոզվում մարդու անկատարության մեջ` ի վերջո վերադառնալով ելման կետին, հենց այն մենաստանը, որտեղից սկսել էր իր ճամփան: Եվ թեման դարձյալ այժմեական էր, քանի որ շատ չանցած հայրենի ոստանից հեռացող հայը դառնում է մեր այս նոր ժամանակների ամենաբնորոշ ու զանգվածային իրողություններից մեկը: Իսկ Արման Մանարյանն էկրանավորեց Երվանդ Օտյանի «Փանջունին»` ծաղրելով ավերիչ հեղափոխությունների աբսուրդը: Իր նյութով հեղափոխական անցյալին հասցեագրված ֆիլմը միանգամից տեղավորվեց ներկայի մեջ: Հայկական կինոյի հաջողության գրավականներից մեկն էլ այն էր, որ գոյություն ուներ սերունդների միջև կենդանի կապը: Կար դեռևս բնական, շարունակական գործընթաց: Օրինակ, ասպարեզում էին Դովլաթյանն ու Մալյանը` 50-ը հազիվ բոլորած, իսկ նրանց հետևից արդեն գալիս էին երիտասարդները, նոր սերունդ, մի բան, որն այսօր, ցավոք, չկա: Ո՞ւր են այսօր այն 35 տարեկանները, որոնք պիտի փոխարինեն ավագներին ու բերեն նոր ժամանակների ասելիք ու գեղագիտություն: Չէ՞ որ 60-ականների կինոն ստեղծեցին երիտասարդները` Արման Մանարյանը, Դովլաթյանն ու Մալյանը, Փելեշյանը և մյուսները: Գրականության մեջ ևս նոր խոսք ասացին այն ժամանակ դեռ երիտասարդ գրողներ Պարույր Սևակը, Պերճ Զեյթունցյանը, Հրանտ Մաթևոսյանը, Աղասի Այվազյանը, Զորայր Խալափյանը, Ռազմիկ Դավոյանը և «գարունական» սերնդի բանաստեղծները: Ինչպե՞ս է, որ մեր այսօրվա երիտասարդների սերունդն իր խոսքը լիաձայն չի ասել: Ինչո՞ւ այս տարիների ընթացքում կուտակած հարուստ կենսափորձը, որը կարող է հերիքել առնվազն 10 տարվա անընդհատ կինո- 127

Հայկական կինոարվեստի ծագումը, վերելքն ու մերօրյա ճգնաժամը

լու համար: Ոչ վաղ անցյալը խոսում էր բոլորիս շուրջը խմորվող

իրականության հետ:

Իսկ Վիգեն Չալդրանյանի «Ձայն բարբառոյ»-ում անցյալը

հեռավոր էր` միջնադար, որտեղ ներկայացված էր հայրենիքից

հեռացած հայի ոդիսականը, որն աշխարհով մեկ փնտրում է

ճշմարիտն ու գեղեցիկը, բայց շարունակ համոզվում մարդու անկատարության

մեջ` ի վերջո վերադառնալով ելման կետին, հենց

այն մենաստանը, որտեղից սկսել էր իր ճամփան: Եվ թեման դարձյալ

այժմեական էր, քանի որ շատ չանցած հայրենի ոստանից

հեռացող հայը դառնում է մեր այս նոր ժամանակների ամենաբնորոշ

ու զանգվածային իրողություններից մեկը: Իսկ Արման

Մանարյանն էկրանավորեց Երվանդ Օտյանի «Փանջունին»`

ծաղրելով ավերիչ հեղափոխությունների աբսուրդը: Իր նյութով

հեղափոխական անցյալին հասցեագրված ֆիլմը միանգամից

տեղավորվեց ներկայի մեջ:

Հայկական կինոյի հաջողության գրավականներից մեկն էլ

այն էր, որ գոյություն ուներ սերունդների միջև կենդանի կապը:

Կար դեռևս բնական, շարունակական գործընթաց: Օրինակ, ասպարեզում

էին Դովլաթյանն ու Մալյանը` 50-ը հազիվ բոլորած,

իսկ նրանց հետևից արդեն գալիս էին երիտասարդները, նոր սերունդ,

մի բան, որն այսօր, ցավոք, չկա: Ո՞ւր են այսօր այն 35 տարեկանները,

որոնք պիտի փոխարինեն ավագներին ու բերեն նոր

ժամանակների ասելիք ու գեղագիտություն: Չէ՞ որ 60-ականների

կինոն ստեղծեցին երիտասարդները` Արման Մանարյանը, Դովլաթյանն

ու Մալյանը, Փելեշյանը և մյուսները: Գրականության

մեջ ևս նոր խոսք ասացին այն ժամանակ դեռ երիտասարդ գրողներ

Պարույր Սևակը, Պերճ Զեյթունցյանը, Հրանտ Մաթևոսյանը,

Աղասի Այվազյանը, Զորայր Խալափյանը, Ռազմիկ Դավոյանը և

«գարունական» սերնդի բանաստեղծները: Ինչպե՞ս է, որ մեր այսօրվա

երիտասարդների սերունդն իր խոսքը լիաձայն չի ասել: Ինչո՞ւ

այս տարիների ընթացքում կուտակած հարուստ կենսափորձը,

որը կարող է հերիքել առնվազն 10 տարվա անընդհատ կինո-

127

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!