06.09.2015 Views

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Hasmik Hmayakyan.pub

Hasmik Hmayakyan.pub

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

Հայկական կինոարվեստի ծագումը, վերելքն ու մերօրյա ճգնաժամը

– 1980-90-ականները Հայաստանի համար մեծ փոփոխությունների

ժամանակաշրջան էին: Սկսվեց Արցախյան շարժումը,

փլուզվեց Խորհրդային Միությունը, երկիրն անկախացավ: Ինչպե՞ս

արձագանքեց հայ կինոն այս արմատական փոփոխություններին:

– Հայկական կինոն փոփոխությունների ժամանակը զգաց

դեռևս 80-ականների կեսերից, երբ իրականությունը երևութապես

շարունակում էր նույնը մնալ, մինչդեռ կինոն ինչ-որ բաներ նկատում

էր: Վիգեն Չալդրանյանի «Ապրիլը» որսացել էր ազգային

հիշողության ու պահանջատիրության երակը, որն ապրում էր

ավագ սերնդի մեջ ու լեգենդի պես փոխանցվում նոր ժամանակների

երեխաներին, լեգենդ, որն ամենամոտ ապագայում ազդելու

էր ընթացիկ իրականության վրա:

Հարություն Խաչատրյանի «Կոնդ» և «Սպիտակ քաղաք» ֆիլմերն

ազդարարում էին, որ եկել է պատրանքներից ազատագրվելու,

գունավոր ակնոցները հանելու, սոցիալական մերկացումների

ու հրապարակներում ասված ուղիղ խոսքերի ժամանակը: Իսկ

Ռ.Գևորգյանցի «Կղզիներ» ֆիլմ-էսսեում տեսանելի են ավարտվող

պատմաշրջանի նևրոզն ու տագնապը, հեղինակի ապավինումը

(ֆինալում) հավերժական հոգևոր հիմնասյուներին՝ որպես

պղտոր ժամանակներում չկորչելու հենարան:

Հատկապես կուզենայի անդրադառնալ այդ տարիներին

գրեթե միաժամանակ նկարահանված Ֆրունզե Դովլաթյանի «Կարոտ»,

Վիգեն Չալդրանյանի «Ձայն բարբառոյ» և Արման Մանարյանի

«Փանջունի» ֆիլմերին: «Կարոտ» ֆիլմի նկարահանումները

զուգադիպեցին Ղարաբաղյան շարժման պոռթկմանը, իսկ առաջին

ցուցադրությունը եղավ 1990թ.: Այն ստեղծվեց մեր նոր պատմության

խաչմերուկում` կայսրության փլուզման վերջին և անկախության

ծլարձակման առաջին տարիներին: Այդ ֆիլմի հերոսի

նման մենք ևս ազգովի հիշել էինք հարկադրաբար կորսված

հայրենի եզերքն ու փորձում էինք վերստին մերվել դրան: Դարձյալ,

ինչպես այդ ֆիլմում, մեծ կայսրության մեքենան ամեն ինչ

անում էր` մեր հիշողությունն ու համազգային ձգտումները ճնշե-

126

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!