06.09.2015 Views

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Hasmik Hmayakyan.pub

Hasmik Hmayakyan.pub

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

Հայկական կինոարվեստի ծագումը, վերելքն ու մերօրյա ճգնաժամը

– Այդ տարիներին հայկական կինոարվեստի մեծագույն

նվաճումն էր Փարաջանովի կինոարվեստը, որն իր ստեղծագործական

կարողություններով, իր բարձրարվեստ լեզվով եզակի

երևույթ էր: Նրան դասում են այնպիսի մեծությունների կողքին,

ինչպիսիք են Ֆ.Ֆելինին, Ի.Բերգմանը, Տարկովսկին։

– Փարաջանովի շնորհիվ կինոարվեստը ճանաչեց իր իսկ

գաղտնագրված լեզուն: «Նռան գույնը» ֆիլմով նա վերադարձ կատարեց

դեպի մեր միջնադարյան արվեստն ու նկարահանեց

ֆիլմ` որպես հոգևոր գործողություն: Փարաջանովն արտահայտել

է մեր քրիստոնեական մշակույթի, եթե կուզեք` քրիստոնեական

Արևելքի խորհուրդը, ինչպես նաև ստեղծագործելու և գեղեցիկի

արարման խորհուրդը` սուզվելով բանաստեղծի ենթագիտակցության

մեջ:

Այդ տարիներին նկատելի զարգացում ապրեցին նաև վավերագրական

ֆիլմերը` Արտավազդ Փելեշյանի, Ռուբեն Գևորգյանցի,

Արա Վահունու: Նրանք ստեղծեցին հեղինակային-վավերագրական

կինո, որի առաջին նախանշանները կապվում էին Լ.Վաղարշյանի

«Մարտիրոս Սարյան» և Գ.Մելիք-Ավագյանի «Յոթ երգ

Հայաստանի մասին» ֆիլմերի հետ: Սա ևս նորույթ էր, քանզի

փաստագրական նյութին տրվում էր հեղինակային մեկնաբանություն,

այդ ֆիլմերում փաստերը ներկայացվում էին անհատական

հայացքով: Գումարենք սրան հայկական մուլտիպլիկացիայի

դպրոցը` ինքնուրույն լեզվով, և կարող ենք ասել, որ 60-ականներն

իսկապես մեր կինոյի զենիթային ժամանակներն էին:

Սակայն 1970-80-ականներին ևս լավ ֆիլմեր են նկարահանվում,

ֆիլմեր, որոնցում սովորական հայը տեսնում ու ճանաչում էր

իրեն: Ռեժիսորներ Բ.Հովհաննիսյանը, Էդ.Քեոսայանը,

Ա.Մկրտչյանը, Ն.Հովհաննիսյանը, Դ.Կեսայանցը, Ա.Այվազյանը և

Կ.Գևորգյանը ստեղծեցին կինոնկարներ, որոնց մի նկատելի մասը

մինչև օրս կենսունակ է: Այդ և հետագա տարիների հայկական

ֆիլմերը ցուցադրվեցին մոտ 80 երկրներում և արժանացան միջազգային

ու խորհրդային կինոփառատոների մի շարք մրցանակների:

125

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!