06.09.2015 Views

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Hasmik Hmayakyan.pub

Hasmik Hmayakyan.pub

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

Հայկական կինոարվեստի ծագումը, վերելքն ու մերօրյա ճգնաժամը

վեցին, որտեղից սկսեց ներթափանցել արտաքին, մինչ այդ անհասանելի

աշխարհը` XX դարի գեղանկարչությունը, գրականությունը,

եվրոպական ու ամերիկյան ֆիլմերը, որոնցով մենք հետզհետե

հաղորդակից էինք դառնում մեզ շրջապատող աշխարհին:

Մի խոսքով, ապրում էինք արժեհամակարգի ընդլայնման ժամանակներում,

որը խթան էր մշակույթի համար:

Այդ նորովի շնչող կինոյի ծիծեռնակը Ա.Մանարյանի նկարահանած

«Տժվժիկ» ֆիլմն էր, չնայած շատերը համարում են, որ

գլխավոր շեմը «Բարև, ես եմ» կինոնկարն է, որն, անշուշտ, ճշմարիտ

է` աշխարհայացքային բեկման և նորարարական ձեռագրի

առումով: Իսկ «Տժվժիկը» բերեց թարմ գեղարվեստական որակ:

Այնտեղ պատկերված էր արևմտահայության` հայության մյուս

մասի կյանքն ու աշխարհը, որը մինչ այդ բոլորովին արգելված

կենսատարածք էր: Այդ ֆիլմում առաջին անգամ հնչում էր արևմտահայերենը,

այնտեղ ներկայացված էր արևմտահայ իրականությունը:

Փաստորեն, թեկուզ անուղղակիորեն, արտացոլվում էր հայ

ժողովրդի ամբողջականության, միասնականության գաղափարը:

Ինչ վերաբերում է ֆիլմի պատկերային լեզվին ու ռեժիսուրային,

ապա դա առաջադիմական քայլ էր հայկական կինոարվեստում:

60-ականներին ասպարեզ եկան մեր կինոյի երկու առաջատար

դեմքերը` Ֆրունզե Դովլաթյանն ու Հենրիկ Մալյանը, և

նրանց սերնդակիցները: Այս ռեժիսորները ձևավորեցին հայ կինոյի

երկու հիմնական ուղղությունները. Մալյանի պոետիկ, շեշտված

ազգային կենսափիլիսոփայությամբ ֆիլմերը («Եռանկյունի»,

«Մենք ենք, մեր սարերը», «Հայրիկ», «Նահապետ») և Դովլաթյանի

կինովիպասանությունը` հայ մարդը դարիս հորձանուտներում և

աշխարհի հետ իր հարաբերություններով, որոնցում, պատմաքաղաքական

ու սոցիալական դրամատիկ ֆոնի վրա, ներկայացվում

են Հայաստանն ու հայ ժողովուրդը («Բարև, ես եմ», «Սարոյան եղբայրներ»,

«Երևանյան օրերի խրոնիկան», «Երկունք»…)։

124

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!