ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Hasmik Hmayakyan.pub Hasmik Hmayakyan.pub

vahagnakanch.files.wordpress.com
from vahagnakanch.files.wordpress.com More from this publisher
06.09.2015 Views

Հայկական կինոարվեստի ծագումը, վերելքն ու մերօրյա ճգնաժամը պիսի կինոպրոցեսն ընդամենը մեկ տասնամյակի ընթացքում կարող է հասնել բարձրակետի, ուստի չի կարելի անդամալուծել, խարխլել նրա բնական ընթացքը և հրաշքի ակնկալիք ունենալ, հուսալով, թե մեծ ընդմիջումներով կինո նկարահանելով` կարող ենք ստանալ արդյունք։ Սա էլ անցյալի մի դաս է մեր օրերի համար: Վերադառնալով «Պեպո» ֆիլմին՝ նշեմ, որ այն ցուցադրվեց Եվրոպայի մի շարք երկրներում, Ամերիկայում և մեծ հաջողություն ունեցավ: Ամերիկայում, ի դեպ, այն էկրան բարձրացավ «Հազար ռուբլի հարսնացուի համար» վերնագրով, քանի որ «Պեպո» անվանումը արևմտյան հանդիսատեսին ոչինչ չէր ասելու և չէր գրավելու դեպի կինոթատրոն: Ֆիլմի ցուցադրումից հետո այդ տարիների ամերիկյան կաբարեների և մյուզիք-հոլերի նվագացանկի մեջ թափանցեցին «Դարչոյի պարի» ջազային տարբերակները։ Բայց խորհրդային կինոարվեստը հետևողականորեն մղվում էր օրըստօրե ծանրացող մամլիչի տակ: Ստալինը «Պեպոն» դիտելուց հետո Աղասի Խանջյանին ասում է, որ ֆիլմը վատը չէ, սակայն մեր հանդիսատեսին, մեր երիտասարդությանը անհրաժեշտ է հեղափոխական պայքարի պատմություն: Եվ սա, ըստ էության, հրահանգ էր, հայ կինոյի ազգային դիմագծերի վերացման մեկնակետը, որից հետո սկսեցին նկարահանվել այդ պահանջից բխող պատմահեղափոխական ֆիլմեր: Գեղարվեստական միտքը նահանջեց, կյանքի ճշմարտությունը փոխարինվեց քաղաքական պատվերով: – Այդ շրջանի ֆիլմերից որո՞նք կարող եք մատնանշել: – Կառանձնացնեի 1944թ. արտադրված «Դավիթ Բեկը», որը հնարավոր եղավ նկարահանել շնորհիվ… Հայրենական մեծ պատերազմի: Այն դարձավ հայկական առաջին պատմաֆիլմը: Իհարկե, այդ ժամանակաշրջանի գաղափարական ափսեով մատուցված: Ընդհանրապես պատմական ֆիլմերի անհրաժեշտությունը մեծ է ժողովրդի և մարդու համար, քանի որ կարիք ենք 122

Հայկական կինոարվեստի ծագումը, վերելքն ու մերօրյա ճգնաժամը զգում մեր անցյալը վերակենդանացնելու, մանավանդ` հերոսական անցյալը: Այդ հոգեբանական պահանջը մարդ միշտ զգում է: Այս է պատճառը, որ Ամերիկայում այդքան պատմական ֆիլմեր են նկարահանվում: Մարդն ու իր անցյալը ժամանակ առ ժամանակ պետք է նայեն միմյանց աչքերի մեջ: Իսկ 1950-ականներին նկարահանված ֆիլմերից հատկապես համաժողովրդական էր «Առաջին սիրո երգը», որի ռեժիսորներն էին Յու.Երզնկյանը և Լ.Վաղարշյանը: Էկրան վերադարձավ մարդու մասնավոր կյանքը, որը երկար տարիներ համարվում էր «մանրաթեմա» ու չէր տեղավորվում խորհրդային կինոգաղափարախոսության ստանդարտների մեջ: – Այդ ֆիլմն այսօր էլ ունի իր հանդիսատեսը, բայց անդրադառնանք 1960-ականներին, որոնք համարվում են շրջադարձային: Ես կասեի, որ դա նոր ժամանակների մեր յուրօրինակ ոսկեդարն էր: – 60-ականներն իսկապես սահմանագիծ էին ոչ միայն կինոյի, այլև բոլոր արվեստների համար: Դրանք հետստալինյան ձնհալի, այսինքն` դարձյալ հարաբերական ազատության տարիներ էին, կյանքի ճշմարտության և արվեստի ճշմարտության նորովի բացահայտման ժամանակաշրջան: Այդ տարիների համար բնորոշ էին ազգային արժեքների վերադարձն ու վերիմաստավորումը: Դա կարծես մի երկրորդ շնչառություն էր արվեստի համար: Դրանք ժողովրդի կենսական ուժերի արթնացման տարիներ էին, որովհետև 60-ականների սերունդն ազատագրվում էր անցյալի կապանքներից: Երկու հիմնական միտումներ էին գծագրվում մեր արվեստում. վերադարձ ազգային ինքնությանը և դրա արժևորումը XX դարի, նոր ժամանակների մարդու տեսանկյունից: Այսինքն՝ այդ սերունդը սկսեց նորովի բացահայտել իր ազգային «ես»-ն ու «մենք»-ը, նորովի մերձենալ իր ակունքներին: Բացի այդ, նույն ժամանակաշրջանում ԽՍՀՄ երկաթյա վարագույրի վրա անցքեր բաց- 123

Հայկական կինոարվեստի ծագումը, վերելքն ու մերօրյա ճգնաժամը

զգում մեր անցյալը վերակենդանացնելու, մանավանդ` հերոսական

անցյալը: Այդ հոգեբանական պահանջը մարդ միշտ զգում է:

Այս է պատճառը, որ Ամերիկայում այդքան պատմական ֆիլմեր

են նկարահանվում: Մարդն ու իր անցյալը ժամանակ առ ժամանակ

պետք է նայեն միմյանց աչքերի մեջ:

Իսկ 1950-ականներին նկարահանված ֆիլմերից հատկապես

համաժողովրդական էր «Առաջին սիրո երգը», որի ռեժիսորներն

էին Յու.Երզնկյանը և Լ.Վաղարշյանը: Էկրան վերադարձավ

մարդու մասնավոր կյանքը, որը երկար տարիներ համարվում էր

«մանրաթեմա» ու չէր տեղավորվում խորհրդային կինոգաղափարախոսության

ստանդարտների մեջ:

– Այդ ֆիլմն այսօր էլ ունի իր հանդիսատեսը, բայց անդրադառնանք

1960-ականներին, որոնք համարվում են շրջադարձային:

Ես կասեի, որ դա նոր ժամանակների մեր յուրօրինակ ոսկեդարն

էր:

– 60-ականներն իսկապես սահմանագիծ էին ոչ միայն կինոյի,

այլև բոլոր արվեստների համար: Դրանք հետստալինյան

ձնհալի, այսինքն` դարձյալ հարաբերական ազատության տարիներ

էին, կյանքի ճշմարտության և արվեստի ճշմարտության նորովի

բացահայտման ժամանակաշրջան: Այդ տարիների համար

բնորոշ էին ազգային արժեքների վերադարձն ու վերիմաստավորումը:

Դա կարծես մի երկրորդ շնչառություն էր արվեստի համար:

Դրանք ժողովրդի կենսական ուժերի արթնացման տարիներ

էին, որովհետև 60-ականների սերունդն ազատագրվում էր անցյալի

կապանքներից:

Երկու հիմնական միտումներ էին գծագրվում մեր արվեստում.

վերադարձ ազգային ինքնությանը և դրա արժևորումը XX

դարի, նոր ժամանակների մարդու տեսանկյունից: Այսինքն՝ այդ

սերունդը սկսեց նորովի բացահայտել իր ազգային «ես»-ն ու «մենք»-ը,

նորովի մերձենալ իր ակունքներին: Բացի այդ, նույն ժամանակաշրջանում

ԽՍՀՄ երկաթյա վարագույրի վրա անցքեր բաց-

123

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!