06.09.2015 Views

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Hasmik Hmayakyan.pub

Hasmik Hmayakyan.pub

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

Հայկական կինոարվեստի ծագումը, վերելքն ու մերօրյա ճգնաժամը

պիսի կինոպրոցեսն ընդամենը մեկ տասնամյակի ընթացքում

կարող է հասնել բարձրակետի, ուստի չի կարելի անդամալուծել,

խարխլել նրա բնական ընթացքը և հրաշքի ակնկալիք ունենալ,

հուսալով, թե մեծ ընդմիջումներով կինո նկարահանելով` կարող

ենք ստանալ արդյունք։

Սա էլ անցյալի մի դաս է մեր օրերի համար: Վերադառնալով

«Պեպո» ֆիլմին՝ նշեմ, որ այն ցուցադրվեց Եվրոպայի մի շարք

երկրներում, Ամերիկայում և մեծ հաջողություն ունեցավ: Ամերիկայում,

ի դեպ, այն էկրան բարձրացավ «Հազար ռուբլի հարսնացուի

համար» վերնագրով, քանի որ «Պեպո» անվանումը արևմտյան

հանդիսատեսին ոչինչ չէր ասելու և չէր գրավելու դեպի

կինոթատրոն: Ֆիլմի ցուցադրումից հետո այդ տարիների ամերիկյան

կաբարեների և մյուզիք-հոլերի նվագացանկի մեջ թափանցեցին

«Դարչոյի պարի» ջազային տարբերակները։

Բայց խորհրդային կինոարվեստը հետևողականորեն

մղվում էր օրըստօրե ծանրացող մամլիչի տակ: Ստալինը «Պեպոն»

դիտելուց հետո Աղասի Խանջյանին ասում է, որ ֆիլմը վատը

չէ, սակայն մեր հանդիսատեսին, մեր երիտասարդությանը

անհրաժեշտ է հեղափոխական պայքարի պատմություն: Եվ սա,

ըստ էության, հրահանգ էր, հայ կինոյի ազգային դիմագծերի

վերացման մեկնակետը, որից հետո սկսեցին նկարահանվել այդ

պահանջից բխող պատմահեղափոխական ֆիլմեր: Գեղարվեստական

միտքը նահանջեց, կյանքի ճշմարտությունը փոխարինվեց

քաղաքական պատվերով:

– Այդ շրջանի ֆիլմերից որո՞նք կարող եք մատնանշել:

– Կառանձնացնեի 1944թ. արտադրված «Դավիթ Բեկը», որը

հնարավոր եղավ նկարահանել շնորհիվ… Հայրենական մեծ պատերազմի:

Այն դարձավ հայկական առաջին պատմաֆիլմը:

Իհարկե, այդ ժամանակաշրջանի գաղափարական ափսեով մատուցված:

Ընդհանրապես պատմական ֆիլմերի անհրաժեշտությունը

մեծ է ժողովրդի և մարդու համար, քանի որ կարիք ենք

122

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!