06.09.2015 Views

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Hasmik Hmayakyan.pub

Hasmik Hmayakyan.pub

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

Հայկական կինոարվեստի ծագումը, վերելքն ու մերօրյա ճգնաժամը

նոր լեզու` կինոն: «Նամուսն» իսկապես գեղարվեստական նվաճում

էր, որից հետո, հատկապես 20-ականներից մինչև 30-ականների

կեսերը, մենք այլ ձեռքբերումներ ևս ունեցանք` «Մեքսիկական

դիպլոմատները», «Շորն ու Շորշորը», «Գիքորը»…

Այս ֆիլմերը շատ արագ ստեղծեցին հայկական կինոյի ազգային

հասցեն: Պետք է նկատի ունենալ, որ 20-ականներին

խորհրդային ամբողջատիրական համակարգը դեռևս լիովին չէր

ձևավորվել, և դրանք հարաբերական ազատության տարիներ

էին` ՆԷՊ-ի տարիները, երբ դեռ չկար ստալինիզմի երկաթե

կրունկը, որի տակ ամեն ինչ չափվում էր գաղափարական քանոնով:

Այդ քանոնն էլ հետագայի հայկական կինոյի գեղարվեստական

աղքատացման պատճառը դարձավ: Պրոֆեսիոնալիզմն,

իհարկե, պահպանվեց, սակայն արվեստը նահանջեց` դառնալով

գաղափարախոսության սպասավոր: Համոզվելու համար բավական

է համեմատել Բեկնազարյանի «Պեպոն» (1935թ.)` նույն ռեժիսորի

«Զանգեզուրի» (1938թ.) հետ, և կտեսնենք ակնհայտ տարբերությունները,

որոնք «Զանգեզուրում» պայմանավորված են գաղափարական

կարկինով: Ի վերջո, «Պեպոյի» ու «Զանգեզուրի»

միջև ընկած էր աղետաբեր 37-ը, որից հետո ամբողջ խորհրդային

արվեստը հայտնվել էր ճաղավանդակի մեջ:

– Մեր դասական շրջանի գլուխգործոցը համարվում է հենց

«Պեպո» ֆիլմը:

– «Պեպոն» էկրան է բարձրանում «Նամուսից» տասը տարի

անց: Մեր կինոն, ընդամենը տասը տարվա ճանապարհ անցնելուց

հետո, ստեղծում է գլուխգործոց, որը ամենանշանակալի

նվաճումներից մեկն էր այն ժամանակվա կինոյի ընդհանուր համատեքստում:

Ո՞րն է գաղտնիքը: Նախ` տաղանդների երջանիկ

ներդաշնակությունը, զորեղ դրամատուրգիան` նույնքան հարուստ

ու հետաքրքիր կինոհավելումներով, և ֆիլմից ֆիլմ թափ

առնող արտադրությունը, որը կարևորագույն նախապայման է

գեղարվեստական ու մասնագիտական զարգացման համար: Այս-

121

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!