06.09.2015 Views

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Hasmik Hmayakyan.pub

Hasmik Hmayakyan.pub

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

Հայկական կինոարվեստի ծագումը, վերելքն ու մերօրյա ճգնաժամը

նրանց մասին մեր ժողովուրդը հաստատ կիմանար, բայց իրե՛նք

չկամեցան: Եվ չքացան ոչ միայն նրանց անունները: Նրանց հարստությունն

էլ այսօր չկա: Նրանց շքեղ տները մնացին Թիֆլիսում,

հիմա մերը չեն: Գուցե նախկին տերերի ազգանուններն էլ այդ

շենքերի վրայից այսօր քերել են ու ջնջել… Արվեստո՛վ, հայկական

առաջին ֆիլմը սկսելո՛վ էին մնալու պատմության և իրենց

ազգի հիշողության մեջ: Ի դեպ, հին իմաստուններից մեկն ասել է,

որ ամեն ինչ հող ու մոխիր է դառնում, մնում է միայն արվեստը:

– Կարծում եմ` այսօր էլ քիչ բան է փոխվել այս առումով:

– Ես այս հին ու տխուր պատմությունը հենց այդ պատճառով

էլ պատմեցի, որովհետև շատ հնարավոր է, որ այսօր էլ մի

Բեկնազարյան թակի նորօրյա հարուստների դռները և աջակցություն

չստանա: Սակայն նրանք թող իմանան, որ մերժելով`

զրկում են նախևառաջ իրե՛նց:

– Հայտնի է, որ հայկական առաջին ֆիլմը «Նամուսն» էր`

Ալ.Շիրվանզադեի համանուն ստեղծագործության հիման վրա

նկարահանված: Ինչպե՞ս ստեղծվեց այն և ի՞նչ հաջողություն

ունեցավ:

– 1925թ. սկսվելով «Նամուսով»՝ հայկական կինոն բավականաչափ

լուրջ մրցակցություն էր ապահովում այդ ժամանակվա

թե՛ ռուսական, թե՛ եվրոպական կինոարվեստի մակարդակով:

«Նամուսը» նկատելի քայլ էր ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ

արևելյան տարածաշրջանում, որովհետև, ինչպես գրեցին

այն ժամանակվա քննադատները, Հ.Բեկնազարյանն առաջիններից

մեկն էր, որ նկարահանեց ռեալիստական ֆիլմ Արևելքի մասին:

Մինչ այդ Արևելքը եվրոպական ու ռուսական կինեմատոգրաֆում

պատկերանում էր որպես դեկորատիվ մի աշխարհ, իսկ

Բեկնազարյանի ֆիլմն իսկական ժողովրդական, ռեալիստական

ֆիլմ էր, որի հիմքը ազգային գրականությունն էր, ուժեղ դերասանական

դպրոցը, որ մինչ այդ մշակել էր հայ թատրոնը, գումարած

120

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!