ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Hasmik Hmayakyan.pub Hasmik Hmayakyan.pub

vahagnakanch.files.wordpress.com
from vahagnakanch.files.wordpress.com More from this publisher
06.09.2015 Views

Մտորումներ հայ առասպելաբանության վերաբերյալ կան առասպելաբանությունը որոշակի առանձնահատկություններ, տարբերություններ է դրսևորում հնդեվրոպականից, թե՞ այլ պատճառներ կան: – Ասեմ, որ դյումեզիլյան տեսությունը լավ հիմք է բռնել մեզանում, և հենց նրա երիտասարդ ֆրանսահայ աշակերտներից մեկը՝ Ա.Ահյանը, այդ տեսության հիման վրա ուսումնասիրել է «Սասնա ծռեր» էպոսը: Այնուհետև, մեր ժամանակակից Ա.Պետրոսյանը «Արամի առասպելը» գրքում իր ուսումնասիրությունը հիմնել է դյումեզիլյան տեսության վրա: Բացի այդ, պատմաբաններից նույնպես, օրինակ՝ Սարգիս Պետրոսյանը, այս մեթոդով փորձել է ցույց տալ հայոց մշակութային պատմության որոշակի հարցեր: Ժ.Դյումեզիլն իսկապես քննության չի առել հայ առասպելաբանությունը, իր աշխատանքներից մեկում միայն փոքր-ինչ անդրադարձել է Արտաշես–Սաթենիկ առասպելույթին: Ա.Պետրոսյանի կարծիքով՝ պատճառներից մեկը կարող էր լինել այն, որ նա եղել է Կոստանդնուպոլսի համալսարանի պրոֆեսոր և զգուշացել է թուրքերից, սակայն ես համոզված չեմ դրանում։ Իր մահվանից առաջ Դյումեզիլը Ա.Ահյանին խոստովանել է, որ դա իր պարտքերից մեկն է և ափսոսանք է հայտնել, որ չի անդրադարձել հայ առասպելաբանությանը: – Կարո՞ղ ենք ասել, որ առասպելաբանությունը որպես գիտություն քաղաքականացված է: – Ցավոք, հիմա բոլոր գիտություններն են փորձում քաղաքականացնել: Քիչ է, որ դա դրսում է կատարվում, մենք ինքներս էլ մեր ներսում ենք մշակութային շատ հարցեր քաղաքականացնում: Օրինակ՝ հայերենի ուղղագրության խնդիրը, որը շատ անմեղ հարց է թվում, այսօր ներքին քաղաքական քաշքշուկների խնդիր է դարձել: Ինչ վերաբերում է վերը նշված հնդեվրոպական և հայկական առասպելաբանության հարցին, նշեմ, որ առհասարակ հնդեվրոպաբանությունն այն ելակետն է, որով մենք առաջնորդվում ենք թե՛ մեր լեզվի, թե՛ մշակույթի խնդիրների ուսում- 12

Մտորումներ հայ առասպելաբանության վերաբերյալ նասիրություններում: Չէ՞ որ մեր լեզուն հնդեվրոպական է: Ճիշտ է, մեր մեջ շատ են ձուլվել առաջավորասիական և հինարևելյան ցեղեր, բայց մեր լեզվում հնդեվրոպական են այն արմատները, որոնք առաջնային ու նախնական են, էլ չեմ խոսում քերականական կառուցվածքի մասին. սրանք են լեզվի դասակարգման կարևորագույն պայմանները: Իսկ փոխառություններ բոլոր լեզուներում էլ կան: Այսպես է նաև առասպելաբանության մեջ: Օրինակ՝ վիշապի և վիշապամարտի հնդեվրոպական հիմնական առասպելը չափազանց շատ է վկայված մեր ավանդության մեջ և բանահյուսական տարբեր ժանրերում: Ես ծնվել եմ գյուղում, Մուշից, Ալաշկերտից, Խնուսից ներգաղթածների ընտանիքում, որոնք պահպանել էին թե՛ իրենց բարբառները, թե՛ հեքիաթներն ու զրույցները: Հետո, երբ մասնագետ դարձա, նկատեցի, որ այնպիսի հեքիաթներ կային, որ պատմվում էին միայն մեր գյուղում։ Եվ այստեղից ինձ պարզ դարձավ տեղագրական-ժառանգական կապը, թե ինչպես էր այն հատվածը, որ գաղթել էր Մշո դաշտից, իր հետ բերել այդ հեքիաթները, որոնք 150 տարի առաջ Գարեգին Սրվանձտյանցը գրի էր առել: Եվ զարմանալիորեն նկատում եմ, որ Վիշապամարտի առասպելը մեր ցեղի արյան մեջ նստած ու քաղցկեղի նման տարածված է տարբեր դրսևորումներով: Եվ այդ է պատճառը, որ իմ գրքի երկրորդ գլխի մի ծավալուն հատվածը նվիրել եմ հնդեվրոպական այս հիմնական առասպելի դրսևորմանը հայոց բանավոր և վիպական ավանդության մեջ՝ հնուց մինչև մեր օրերը: – Ինչպե՞ս եք գնահատում իրանական ազդեցությունը հայ առասպելաբանության վրա: – Ես այսպես կասեմ. իրանական ազդեցությունը մեր երկրորդ ժառանգությունն է, և իրանական փոխառությունները չափազանց խորն են նստած մեր մեջ՝ հնուց ի վեր: Մենք, իմ կարծիքով, պետք է պարծենանք դրանով: 13

Մտորումներ հայ առասպելաբանության վերաբերյալ

կան առասպելաբանությունը որոշակի առանձնահատկություններ,

տարբերություններ է դրսևորում հնդեվրոպականից, թե՞ այլ

պատճառներ կան:

– Ասեմ, որ դյումեզիլյան տեսությունը լավ հիմք է բռնել

մեզանում, և հենց նրա երիտասարդ ֆրանսահայ աշակերտներից

մեկը՝ Ա.Ահյանը, այդ տեսության հիման վրա ուսումնասիրել է

«Սասնա ծռեր» էպոսը: Այնուհետև, մեր ժամանակակից Ա.Պետրոսյանը

«Արամի առասպելը» գրքում իր ուսումնասիրությունը

հիմնել է դյումեզիլյան տեսության վրա: Բացի այդ, պատմաբաններից

նույնպես, օրինակ՝ Սարգիս Պետրոսյանը, այս մեթոդով

փորձել է ցույց տալ հայոց մշակութային պատմության որոշակի

հարցեր: Ժ.Դյումեզիլն իսկապես քննության չի առել հայ առասպելաբանությունը,

իր աշխատանքներից մեկում միայն փոքր-ինչ

անդրադարձել է Արտաշես–Սաթենիկ առասպելույթին: Ա.Պետրոսյանի

կարծիքով՝ պատճառներից մեկը կարող էր լինել այն, որ

նա եղել է Կոստանդնուպոլսի համալսարանի պրոֆեսոր և զգուշացել

է թուրքերից, սակայն ես համոզված չեմ դրանում։ Իր մահվանից

առաջ Դյումեզիլը Ա.Ահյանին խոստովանել է, որ դա իր

պարտքերից մեկն է և ափսոսանք է հայտնել, որ չի անդրադարձել

հայ առասպելաբանությանը:

– Կարո՞ղ ենք ասել, որ առասպելաբանությունը որպես գիտություն

քաղաքականացված է:

– Ցավոք, հիմա բոլոր գիտություններն են փորձում քաղաքականացնել:

Քիչ է, որ դա դրսում է կատարվում, մենք ինքներս

էլ մեր ներսում ենք մշակութային շատ հարցեր քաղաքականացնում:

Օրինակ՝ հայերենի ուղղագրության խնդիրը, որը շատ անմեղ

հարց է թվում, այսօր ներքին քաղաքական քաշքշուկների

խնդիր է դարձել: Ինչ վերաբերում է վերը նշված հնդեվրոպական

և հայկական առասպելաբանության հարցին, նշեմ, որ առհասարակ

հնդեվրոպաբանությունն այն ելակետն է, որով մենք առաջնորդվում

ենք թե՛ մեր լեզվի, թե՛ մշակույթի խնդիրների ուսում-

12

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!