ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Hasmik Hmayakyan.pub Hasmik Hmayakyan.pub

vahagnakanch.files.wordpress.com
from vahagnakanch.files.wordpress.com More from this publisher
06.09.2015 Views

Հայկական կինոարվեստի ծագումը, վերելքն ու մերօրյա ճգնաժամը ավերված երկրում` 1915-ի Եղեռնից և Առաջին հանրապետության փլուզումից հետո: Բնակչության կեսը` ճրագի լույսի հույսին ու աղքատ, տնտեսությունը` խղճուկ, և այդ պայմաններում, այդպիսի Հայաստանում սկսվում է… սեփական կինոարտադրություն: Օրընթաց մտածողության առումով կատարելապես անտեղի ու ավելորդ մի բան, բայց ազգային հեռանկարի տեսակետից` հսկայական նշանակություն ունեցող քայլ: Որովհետև երկիր կառուցել, մանավանդ` ճգնաժամի մեջ գտնվող երկիր, նշանակում է այդ երկրի ժողովրդին, հացի հետ միասին, իսկ գուցե` հացից առավել, տալ հոգու սնունդ ու տեսիլք, լցնել նրա կյանքը բովանդակությամբ: 20-ական թվականներին կինոն զարգացած ու առաջատար պետությունների մենաշնորհն էր, տեխնիկական քաղաքակրթության նորագույն լեզուն: Այդ ժամանակվա Հայաստանում կինոարտադրություն հիմնադրելը, այսինքն` մեծ աշխարհի հետ հավասարի հավակնություններով ոտք մեկնելը նույնն է, թե այսօր… տիեզերակայան կառուցենք: Ընդ որում, հենց այդ թվականներին Թամանյանը նախագծում էր մեր քաղաքը, օպերայի շենքը, որը հետո խոյացավ միհարկանի Երևանում` ցածր տներով ու կամարամուտքերով այդ քաղաքում, որտեղ մարդիկ պետք է կռանային` սեփական բակերը մտնելու համար: Եվ նրանք իրենց կորացած մեջքը շտկեցին, որպեսզի նայեին օպերայի շենքին: Հայ ժողովրդի կորացած մեջքն էր շտկվում այդ շենքին նայելիս։ Արտադրության կազմակերպիչ Դանիել Դզնունու և դերասան ու բեմադրիչ Համո Բեկնազարյանի հետ է կապված մեր կինոյի սկզբնավորումը: 1923թ. կառավարությունը որոշում է ընդունում «Արմենկինոյի» ստեղծման մասին: Ավելի վաղ` 1916-17 թվականներին, Բեկնազարյանը փորձել էր նկարահանել առաջին հայկական ֆիլմը Թիֆլիսում, բայց չէր կարողացել գումար հայթայթել տեղի մեծահարուստներից, որոնք լրջորեն չէին վերաբերվել նրա առաջարկին և միջոցներ չէին տրամադրել այդ ֆիլմի ստեղծման համար, որովհետև փող ունեցողները և գաղափարներ ունեցողները միշտ չէ, որ հասկանում են միմյանց: 118

Հայկական կինոարվեստի ծագումը, վերելքն ու մերօրյա ճգնաժամը Բայց տեսեք, թե ինչ կորցրինք մենք. մեր կինոյի պատմությունը կարող էինք սկսել դեռ 1916-17 թվականներից և ոչ թե` 1923, ինչն էլ կնշանակեր, որ պետություն չունեցող ժողովուրդն ինտեգրվում է համաշխարհային գործընթացի մեջ և ֆրանսիացու, գերմանացու, ռուսի, ամերիկացու հետ միասին մասնակցում կինոյի ձևավորման ընդհանուր պատմությանը: Բոլորովին այլ պատմաստիճան կունենար մեր կինոն: Էլ չասած, որ այդպիսի ցանկությունն ու ձգտումն արդեն ցույց էր տալիս, որ մենք դարի հետ քայլող, դարին արձագանքող և դարին մասնակցող ժողովուրդ ենք` անկախ այն բանից` ունե՞նք պետություն, թե՞ ոչ, և թե ինչպիսին է ազգի վիճակը: Սա հար և նման է գրատպության սկսելուն: Գուտենբերգի (1406-1468թթ.) գյուտը նույնպիսի քաղաքակրթական նվաճում էր, ինչպես և Լյումիերներինը: Եվ գրեթե ճիշտ նույն օպերատիվությամբ հայերս արձագանքեցինք այդ գյուտին (1512թ.)` լինելով անպետություն և աստանդական: Ուրեմն, մենք գործ ունենք պատմականորեն ձևավորված բնավորության հետ, որն է` մշտապես մասնակցել նորագույն քաղաքակրթական գործընթացներին: – Ի՞նչ ֆիլմ էր ցանկանում նկարահանել Հ.Բեկնազարյանը: – Բեկնազարյանը, որ Ռուսաստանում արդեն մի քանի տասնյակ ֆիլմերում նկարահանված ու ճանաչված դերասան էր, որոշել էր էկրանավորել Լ.Շանթի «Հին աստվածները», որն այդ ժամանակաշրջանի ամենամոդայիկ պիեսներից էր: Ընդհանրապես, սիմվոլիստական գրականությունն այդ տարիներին տիրապետող էր մարդկանց գաղափարներում ու մտքերում: Բայց, ինչպես ասացինք, այդ ֆիլմը չի նկարահանվում: Ովքե՞ր չեն աջակցել նկարահանմանը` հայտնի չէ: Բեկնազարյանը չի նշում նրանց անուններն իր հուշերում և ճիշտ է անում: Այդ անունները չեն մնում պատմության մեջ: Նրանք ավելի մեծ հնարավորություն ունեին պատմության մեջ մտնելու՝ որպես հայկական առաջին ֆիլմի նկարահանմանն աջակցած մեկենասներ, և 119

Հայկական կինոարվեստի ծագումը, վերելքն ու մերօրյա ճգնաժամը

Բայց տեսեք, թե ինչ կորցրինք մենք. մեր կինոյի պատմությունը

կարող էինք սկսել դեռ 1916-17 թվականներից և ոչ թե`

1923, ինչն էլ կնշանակեր, որ պետություն չունեցող ժողովուրդն

ինտեգրվում է համաշխարհային գործընթացի մեջ և ֆրանսիացու,

գերմանացու, ռուսի, ամերիկացու հետ միասին մասնակցում

կինոյի ձևավորման ընդհանուր պատմությանը: Բոլորովին այլ

պատմաստիճան կունենար մեր կինոն: Էլ չասած, որ այդպիսի

ցանկությունն ու ձգտումն արդեն ցույց էր տալիս, որ մենք դարի

հետ քայլող, դարին արձագանքող և դարին մասնակցող ժողովուրդ

ենք` անկախ այն բանից` ունե՞նք պետություն, թե՞ ոչ, և թե

ինչպիսին է ազգի վիճակը:

Սա հար և նման է գրատպության սկսելուն: Գուտենբերգի

(1406-1468թթ.) գյուտը նույնպիսի քաղաքակրթական նվաճում էր,

ինչպես և Լյումիերներինը: Եվ գրեթե ճիշտ նույն օպերատիվությամբ

հայերս արձագանքեցինք այդ գյուտին (1512թ.)` լինելով

անպետություն և աստանդական: Ուրեմն, մենք գործ ունենք

պատմականորեն ձևավորված բնավորության հետ, որն է` մշտապես

մասնակցել նորագույն քաղաքակրթական գործընթացներին:

– Ի՞նչ ֆիլմ էր ցանկանում նկարահանել Հ.Բեկնազարյանը:

– Բեկնազարյանը, որ Ռուսաստանում արդեն մի քանի

տասնյակ ֆիլմերում նկարահանված ու ճանաչված դերասան էր,

որոշել էր էկրանավորել Լ.Շանթի «Հին աստվածները», որն այդ

ժամանակաշրջանի ամենամոդայիկ պիեսներից էր: Ընդհանրապես,

սիմվոլիստական գրականությունն այդ տարիներին տիրապետող

էր մարդկանց գաղափարներում ու մտքերում:

Բայց, ինչպես ասացինք, այդ ֆիլմը չի նկարահանվում: Ովքե՞ր

չեն աջակցել նկարահանմանը` հայտնի չէ: Բեկնազարյանը

չի նշում նրանց անուններն իր հուշերում և ճիշտ է անում: Այդ

անունները չեն մնում պատմության մեջ: Նրանք ավելի մեծ հնարավորություն

ունեին պատմության մեջ մտնելու՝ որպես հայկական

առաջին ֆիլմի նկարահանմանն աջակցած մեկենասներ, և

119

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!