06.09.2015 Views

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Hasmik Hmayakyan.pub

Hasmik Hmayakyan.pub

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

Հայկական կինոարվեստի ծագումը, վերելքն ու մերօրյա ճգնաժամը

ավերված երկրում` 1915-ի Եղեռնից և Առաջին հանրապետության

փլուզումից հետո: Բնակչության կեսը` ճրագի լույսի հույսին

ու աղքատ, տնտեսությունը` խղճուկ, և այդ պայմաններում,

այդպիսի Հայաստանում սկսվում է… սեփական կինոարտադրություն:

Օրընթաց մտածողության առումով կատարելապես անտեղի

ու ավելորդ մի բան, բայց ազգային հեռանկարի տեսակետից`

հսկայական նշանակություն ունեցող քայլ: Որովհետև երկիր կառուցել,

մանավանդ` ճգնաժամի մեջ գտնվող երկիր, նշանակում է

այդ երկրի ժողովրդին, հացի հետ միասին, իսկ գուցե` հացից

առավել, տալ հոգու սնունդ ու տեսիլք, լցնել նրա կյանքը

բովանդակությամբ:

20-ական թվականներին կինոն զարգացած ու առաջատար

պետությունների մենաշնորհն էր, տեխնիկական քաղաքակրթության

նորագույն լեզուն: Այդ ժամանակվա Հայաստանում կինոարտադրություն

հիմնադրելը, այսինքն` մեծ աշխարհի հետ հավասարի

հավակնություններով ոտք մեկնելը նույնն է, թե այսօր…

տիեզերակայան կառուցենք: Ընդ որում, հենց այդ թվականներին

Թամանյանը նախագծում էր մեր քաղաքը, օպերայի շենքը, որը

հետո խոյացավ միհարկանի Երևանում` ցածր տներով ու կամարամուտքերով

այդ քաղաքում, որտեղ մարդիկ պետք է կռանային`

սեփական բակերը մտնելու համար: Եվ նրանք իրենց կորացած

մեջքը շտկեցին, որպեսզի նայեին օպերայի շենքին: Հայ

ժողովրդի կորացած մեջքն էր շտկվում այդ շենքին նայելիս։

Արտադրության կազմակերպիչ Դանիել Դզնունու և դերասան

ու բեմադրիչ Համո Բեկնազարյանի հետ է կապված մեր կինոյի

սկզբնավորումը: 1923թ. կառավարությունը որոշում է ընդունում

«Արմենկինոյի» ստեղծման մասին: Ավելի վաղ` 1916-17

թվականներին, Բեկնազարյանը փորձել էր նկարահանել առաջին

հայկական ֆիլմը Թիֆլիսում, բայց չէր կարողացել գումար հայթայթել

տեղի մեծահարուստներից, որոնք լրջորեն չէին վերաբերվել

նրա առաջարկին և միջոցներ չէին տրամադրել այդ ֆիլմի

ստեղծման համար, որովհետև փող ունեցողները և գաղափարներ

ունեցողները միշտ չէ, որ հասկանում են միմյանց:

118

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!