06.09.2015 Views

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Hasmik Hmayakyan.pub

Hasmik Hmayakyan.pub

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

Հայ ժամանակակից գրողն ու գրականությունը

գործական կարողություններով օժտված երեխաների: Կան շատ

տաղանդավոր երեխաներ, նրանցից մեկն անգամ իր ստեղծագործությունների

համար նախագահական դրամական մրցանակ

ստացավ: Նրանցից երեքն արդեն բանաստեղծական ժողովածուների

հեղինակ են: Լույս կտեսնեն նաև մյուսներինը: Այս ստուդիայում

մենք երեխաներին սովորեցնում ենք ստեղծագործել:

– Դա շատ կարևոր է, ես ինքս ավարտել եմ Պետական համալսարանի

բանասիրության ֆակուլտետը, որտեղ ուսանելու

տարիներին մենք ոչ միայն գրել չսովորեցինք, այլև ով էլ կարող

էր` մոռացավ: Մի՞թե բանասիրական ֆակուլտետը չէ, որտեղ

պետք է նաև ստեղծագործել սովորեցնել: Ճիշտ է, ստեղծագործողը

պետք է ի ծնե օժտված լինի, տաղանդ ունենա, բայց մեր գրականությանը

միջին գրողներ էլ են անհրաժեշտ` գրական անտառը

ստեղծելու համար, և այս առումով հայկական բանասիրության

ֆակուլտետը կարող է մեծ դերակատարում ունենալ: Ինչո՞ւ

այս հարցը լրջորեն չի դրվում:

– Իսկապես, Հայաստանում ոչ մի տեղ չեն սովորեցնում, թե

ինչպես պետք է ստեղծագործել, իսկ աշխարհում այդպես չէ: Օրինակ,

Ճապոնիայում երեխաներին դպրոցում սովորեցնում են բանաստեղծություններ

գրել, իսկ մեզ մոտ, ընդհակառակը, ստեղծագործելու

փոխարեն կրկնօրինակել են սովորեցնում: Երիտասարդներին

պետք է բացահայտվեն բանաստեղծ, գրող, արվեստագետ

դառնալու ուղիները. մեզ մոտ այդպես չէ: Բայց մենք ծրագրում ենք

(իհարկե, դա կապված է ֆինանսների հետ) գրականության ինստիտուտ

ստեղծել, ինչպես աշխարհի տարբեր երկրներում` որևէ

ինստիտուտի բազայի վրա, որտեղ կհավաքվեն ստեղծագործող,

շնորհալի երիտասարդներ, և լավագույն մասնագետները կսովորեցնեն

նրանց անկաշկանդ մտածել ու ստեղծագործել:

115

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!