06.09.2015 Views

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Hasmik Hmayakyan.pub

Hasmik Hmayakyan.pub

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

Հայ ժամանակակից գրողն ու գրականությունը

րող էր թույլ տալ իրեն ԽՍՀՄ ծայրամասում բնակվող հայ

ժամանակակից գրողը: Ի տարբերություն նրանց, մենք ունեինք

արդարացումներ` Սփյուռքը, Նարեկացին, որ նույնպես առանց

հանգի բանաստեղծություն է գրել, մեր հնագույն մշակութային

ավանդույթները: Բեյրութում կար ազատ մամուլ, և նրանք տպագրում

էին մեր ստեղծագործությունները: Իսկ Հայաստանում իմ

առաջին գիրքը շուրջ տասնհինգ տարի ես չէի կարողանում

տպագրել: Այսպիսով, մեր սերնդի 30 տարի մղած պայքարն

ավարտվեց նրանով, որ ովքեր մեզ այն ժամանակ քննադատում

էին, սկսեցին պաշտպան կանգնել: Եվ մեր սերունդը հաղթեց այդ

պայքարում համախմբված, ուս ուսի կանգնած և իր գործին

նվիրված լինելու շնորհիվ:

– Ձեր սերունդը նորացրեց մեր գրականությունը, ներմուծեց

նոր ոճ, նոր ընկալում, նոր լեզու: Այդ գրականությունը համընթաց

է համաշխարհային գրական գործընթացին: Ձեզ հաջորդող

սերունդը, թվում է, բոլոր պայմաններն ուներ մեկ քայլ առաջ

կատարելու: Ինչո՞ւ այդպես չեղավ:

– Մեր հաջորդ սերունդը շատ ավելի ազատ էր: Նա առանց

կռվի մտավ գրական ասպարեզ, բայց դա նաև այդ սերնդի ողբերգությունն

էր: Մենք մեր պայքարի ընթացքում ստիպված էինք

ձգտել կատարելագործման, իմացության: Նրանք կայացման

խնդիր չունեցան, գուցե սա է պատճառը:

– Ձեր սերունդը նաև մի շատ կարևոր գործ արեց` զարգացրեց

թարգմանական գրականությունը:

– Այո՛, մենք կատարում էինք բազմաթիվ թարգմանություններ

ժամանակակից համաշխարհային գրականությունից, որպեսզի

հասարակությանը հաղորդակից դարձնենք իր ժամանակի օտար

գրականությանը, որպեսզի ստեղծվի գրական մթնոլորտ: Մենք այդ

ամենը ժառանգել էինք Չարենցից, որին ես համարում եմ մեր հո-

113

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!