06.09.2015 Views

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Hasmik Hmayakyan.pub

Hasmik Hmayakyan.pub

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

Հայ ժամանակակից գրողն ու գրականությունը

– Ձեր սերնդի գրողները գրական կյանք մտան 60-ականներին

և թարմություն ու նորություն բերեցին իրենց հետ հայ գրականություն:

Սակայն հայտնի է, որ ձեզ գրկաբաց չընդունեցին:

Պատմեք Ձեր սերնդի գրողների կայացման և անցած ճանապարհի

մասին:

– Մեր սերունդը գրական կյանք մտավ համեմատաբար դեմոկրատական

շրջանում, մեզ վրա չտարածվեց ստալինյան ահաբեկիչ

մամլիչի ճզմող և կործանարար ուժը, և մենք այլ կեցվածքով

մտանք գրական ասպարեզ` ավելի ազատ ու անկախ: Չունենալով

այդ վախը` կարողացանք շատ սահուն կերպով ինտեգրվել

համաշխարհային գրական գործընթացին: Շատ հանգիստ կռիվ

էինք տալիս խորհրդային ՊԱԿ-ի դեմ, մինչդեռ ավագ սերունդը

սարսափում էր մեր պահվածքից: Սակայն այդ տարիներին, ճիշտ

է, Ստալինն արդեն չկար, բայց ստալինիզմը դեռ կենդանի էր հին

սերնդի մի շարք ներկայացուցիչների մեջ, որոնք ամեն կերպ

փորձում էին խոչընդոտել, հոգեբանորեն ոչնչացնել մեզ` դաժան

քննադատության ենթարկելով մեր ստեղծագործությունները:

Նրանք չէին ընկալում, թե ինչպես կարելի է անհանգ ու անկետադրություն

բանաստեղծություններ գրել: Խորհրդային Միությունում

նման բանաստեղծություն առաջին անգամ իմն է տպագրվել

«Գարուն» ամսագրում: Եվ եթե նրա խմբագիրը Վարդգես Պետրոսյանը

չլիներ, որը սատարում էր մեզ, այդ բանաստեղծությունը ոչ

մի այլ տեղ չէր տպագրվի: Օր չկար, որ թերթերում քննադատական

հոդվածներ չտպվեին մեր գրականության մասին: Այդ ծանր

տարիներին` 70-ականներին, մեզ մեծապես սատարում էին

Սփյուռքը, մերձբալթյան հանրապետությունները, որտեղ ավելի

ճանաչված էինք, քան այստեղ, և որքան էլ տարօրինակ է, մեզ

սատարում էր նաև Մոսկվայի առաջադեմ մտավորականությունը,

քանի որ այդ նույն կռիվը տեղի էր ունենում նաև Մոսկվայում,

և այդ պայքարում մենք պետք էինք նրանց: Նրանք Կրեմլի պատերի

տակ չէին կարող գնալ այն համարձակ քայլերին, ինչ որ կա-

112

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!