06.09.2015 Views

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Hasmik Hmayakyan.pub

Hasmik Hmayakyan.pub

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

Մտորումներ հայ առասպելաբանության վերաբերյալ

պետք է թարգմանվի անգլերեն՝ ոչ միայն օտարներին հասանելի

դարձնելու համար, այլ նաև այն պատճառով, որ մեր հայորդիների

մեծ մասը Սփյուռքում, որոնք արդեն չեն տիրապետում մայրենի

լեզվին, հնարավորություն ունենան գոնե օտար լեզվով ծանոթանալ

իրենց ազգային մշակույթին:

Հայաստանում միայն Ալմաստ Զաքարյանը գրեց մի ընդարձակ

գրախոսական, որում ևս շատ բարձր էր գնահատել այս աշխատանքը:

Ես համոզված եմ, որ էլի արձագանքներ կլինեին

Հայաստանում, եթե գիրքն այստեղ վաճառվեր: Ցավոք, միայն մի

քանի մասնագետներ են ծանոթ այս աշխատությանը, ում որ

հասցրել եմ նվիրել: Մեկական օրինակ տվել եմ Ազգային գրադարանին,

Ակադեմիայի ֆունդամենտալ, Հնագիտության և ազգագրության

ինստիտուտի գրադարաններին: Մատենադարանին

անգամ չեմ կարողացել մեկ օրինակ տալ: Քանիցս դիմել եմ Բեյրութ,

Համազգայինի վարիչներին, որ ուղարկեն ու այստեղ վաճառվի

գիրքը և հասնի իր ընթերցողին:

– Ծանոթ լինելով Ձեր աշխատությանը՝ պետք է նշեմ, որ այն

անհրաժեշտ է ոչ միայն նեղ գիտական–մասնագիտական շրջանակներին,

այլև բանասիրական, պատմության և այն ֆակուլտետների

ուսանողներին, ովքեր ուսումնասիրում են բանահյուսություն

և առասպելաբանություն, և, ի վերջո, ցանկացած հայ

մարդու, որն ուզում է պատկերացում ունենալ իր նախնիների

առասպելական մտածողության և շատ ու շատ այլ հարցերի մասին:

Ցավոք, նման աններելի բացթողումների մենք հանդիպում

ենք ամեն քայլափոխի:

Հարցս հետևյալն է. հնդեվրոպական առասպելաբանությունը

բավական լավ ուսումնասիրված է, անգամ ֆրանսիացի գիտնական

Ժ.Դյումեզիլը վեր է հանել հնդեվրոպական առասպելաբանության

հիմնական գծերը, մասնավորապես, եռադասության

սկզբունքը: Սակայն իր աշխատություններում նա չի կիրառել

հայկական առասպելաբանական նյութը. ինչո՞ւ, արդյո՞ք հայկա-

11

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!