06.09.2015 Views

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Hasmik Hmayakyan.pub

Hasmik Hmayakyan.pub

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

Հայ ժամանակակից գրողն ու գրականությունը

– Ես լիովին համամիտ եմ, որ հասարակությունը ծանոթ չէ

մեր ստեղծագործություններին, և գիտե՞ք ինչու. որովհետև Պարույր

Սևակից, Շիրազից, Սիլվա Կապուտիկյանից, Համո Սահյանից,

Վահագն Դավթյանից և այս գրողների հրաշալի սերնդի մյուս

ներկայացուցիչներից հետո դասագրքերը լռում են նրանց հաջորդած

գրողների մասին: Եվ քանի որ գրականությանը ծանոթանում

են աշակերտական սեղանից սկսած, ուսանողական դասագրքերից,

բնական է, որ եթե նրանցում չեն ընդգրկված ժամանակակից

հայ գրողները, հասարակությունն էլ այսպիսի արհեստական ճանապարհով,

ոչ իր մեղքով, օտարվում է նրանցից: Սա մեկ այլ մեծ

վտանգ է պարունակում. արդի գրականությանը ծանոթ չլինելն

առաջին հերթին հարվածում է նաև լեզվին: Գրականության

կարևորագույն դերակատարումներից մեկը նոր լեզու բերելն է:

Պոեզիայի կարևորագույն առաքելությունը լեզվի զտումն է, նրա

առույգացումն ու երիտասարդացումը` ազատելով այն ավելորդ

ճարպակալումից ու խցանումներից: Նոր ժամանակները, նոր

գրականությունն իրենց հետ բերել են նոր լեզու, այն զարգացել ու

փոխվել է: Գ.Խանջյանի, Լ.Խեչոյանի և արդի ցանկացած այլ արձակագրի

հերոսները խոսում են այսօրվա լեզվով, ժամանակակից

մարդու մտածողությամբ: Իսկ ի՞նչ լեզվով են խոսում մեր

հեռուստահաղորդավարները, որոնք վերջին տարիների շրջանավարտներ

են: Նրանք խոսում են իրենց կարդացած գրականության`

Րաֆֆու և Մուրացանի լեզվով, սակայն հնարավոր չէ հնացած,

կնճռոտված լեզվով մեկնաբանել արդի խնդիրները, արտացոլել

այսօրվա իրականությունը: Հաճախ չգտնելով ճիշտ ժամանակակից

արտահայտչաձևեր` նրանք հեռուստատեսություն են

բերում փողոցային լեզուն, որն էլ փոխանցվում է ժողովրդին, և

սրա պատճառը վերջին հիսուն տարիների գրականության բացակայությունն

է դասագրքերում:

105

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!