06.09.2015 Views

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Hasmik Hmayakyan.pub

Hasmik Hmayakyan.pub

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

Հայկական խեցեգործությունն արդի ժամանակաշրջանում

կարծում եմ, որ այս գործընթացը անհրաժեշտ է վերահսկել, մասնավորապես՝

այն պատճառով, որ եթե ուզում ենք զարգացնել զբոսաշրջությունը,

ապա պետք է զարկ տանք իրապես ազգային հուշանվերների

արտադրությանը: Այդ գործընթացը ծավալվում էր

խորհրդային տարիներին: Կարծում եմ՝ այսօր էլ հնարավոր է հրավիրել

պրոֆեսիոնալ խեցեգործների, որոնց պատրաստած ազգային

հուշանվերների նմուշօրինակով կարելի է թե՛ փոքրատիրաժ,

թե՛ զանգվածային սերիական արտադրություն սկսել, որը կլինի

մատչելի, որակյալ և որոնցում կպահպանվի մեր ազգային խեցեգործության

դիմագիծը:

– Այսօր մեր կենցաղից գրեթե դուրս են մղվել հայկական

ազգային կավե ամանները, կժերը, սափորները, ի՞նչ կարելի է

անել այս ավանդույթը վերականգնելու համար:

– Իսկապես, ցավոք, մեր կենցաղում այլևս չենք օգտագործում

կավե ամանեղեն, այնինչ հայտնի է, որ կավե ամանում

պատրաստված սնունդը շատ օգտակար է առողջության համար,

քանի որ էկոլոգիապես մաքուր, առանց հավելումների կարմիր

կավից պատրաստված ամանները մարդու օրգանիզմից հեռացնում

են վնասակար նյութերը և բուժիչ հատկություն ունեն: Բացի

այդ, այն ամբարել է իր մեջ հազարամյակների ընթացքում արևից,

օդից, ջրից և հողից` նախաստեղծ չորս տարրերից ստացած մեծ

դրական էներգիա, որ փոխանցվում է մարդուն: Երբ ձեռքդ ես

առնում կավե ափսեն, զգում ես անսահման թեթևություն, անդորր

և քեզ պարուրում է լուսավոր հանդարտություն:

Ի՞նչ կարելի է անել մեր հինավուրց ավանդույթը վերականգնելու

համար: Որքան գիտեմ, Հայաստանի որոշ գյուղերում

դեռևս կան ժողովրդական խեցեգործ վարպետներ: Կարելի է

նրանց ներգրավել ազգային խեցեգործական իրերի պատրաստման

գործընթացում, ապահովել նրանց աշխատանքով, կազմակերպել

այդ աշխատանքների իրացումը:

102

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!