06.09.2015 Views

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Hasmik Hmayakyan.pub

Hasmik Hmayakyan.pub

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

Հայկական խեցեգործությունն արդի ժամանակաշրջանում

– 90-ականներին Հայաստանի Հանրապետությունում ընդունվեց

օրենք ստեղծագործողների աշխատանքների ազատ վաճառքի

մասին, որի արդյունքում էլ առաջացան Վերնիսաժը և մի

շարք սրահներ, որտեղ ցուցադրվում և վաճառվում են այդ աշխատանքները:

– Քանի որ խոսք գնաց Վերնիսաժի մասին և հաշվի առնելով

այն հանգամանքը, որ, բացի մեր հայրենակիցներից, Վերնիսաժից

գնումներ են կատարում զբոսաշրջիկներն ու արտասահմանցիները,

հարց է առաջանում. ինչպիսի՞ն է Վերնիսաժում ցուցադրված

և վաճառվող խեցեգործական աշխատանքների որակը, ովքե՞ր են

այդ ստեղծագործողները, որևէ հիմնարկություն վերահսկում կամ

կարգավորո՞ւմ է այդ գործընթացը, թե՞ ոչ:

– Սա շատ կարևոր հարց է: Վերնիսաժում այսօր ներկայացված

են թե՛ պրոֆեսիոնալ խեցեգործների աշխատանքներ (այդ

թվում՝ նրանց հեղինակային գործեր), թե՛ ժողովրդական արվեստի

նմուշներ, թե՛ վերջին տարիներին մեծ թիվ կազմող տնայնագործ

վարպետների աշխատանքներ: Այս տնայնագործ վարպետների

ստեղծած խեցեգործական իրերը մեծ մասամբ թե՛ կատարողական

մակարդակով, թե՛ ոճական առումով հիմնականում ցածրորակ են

և անճաշակ: Բայց դա չարյաց փոքրագույնն է: Ցավալին այն է, որ

նրանք, իրենց ապրանքը ոճավորելով անհասկանալի ծագման, ես

կասեի՝ «մոնղոլ-թաթարական» նախշերով, ներկայացնում են որպես

ազգային խեցեգործական նմուշներ: Առաջին հայացքից,

հատկապես օտարի համար, որ ծանոթ չէ հայկական մշակույթին,

այն կարող է գրավիչ թվալ, քանզի ապրանքային տեսքը ներկայանալի

է, գինն էլ՝ մատչելի: Սակայն դրանք թե՛ ծավալային, թե՛

նախշազարդման առումով հեռու են ազգային լինելուց, ես կասեի՝

պսևդոհայկական են: Զբոսաշրջիկն էլ իր հետ այդ իրերը տանում է

որպես ազգային հուշանվեր Հայաստանից: Բացի այդ, շուկան

ողողելով նման իրերով` նրանք թելադրում են իրենց ճաշակը: Ես

101

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!