06.09.2015 Views

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Hasmik Hmayakyan.pub

Hasmik Hmayakyan.pub

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

Հայկական խեցեգործությունն արդի ժամանակաշրջանում

– Այսօր այդ ամբողջ գործընթացն իրականացնում է ստեղծագործողն

ինքը: Սակայն ես կարծում եմ, որ այսօրվա հայ խեցեգործը,

եթե գաղափարական-ստեղծագործական բնագավառում

չի զիջում արևմտյան արվեստագետին, ապա նյութատեխնիկական

հագեցվածությամբ, իհարկե, զիջում է, օրինակ՝ նոր նյութերի

կիրառման, նոր տիպի ու հզորության վառարանների, տարբեր

սարքավորումների առումով: Ինչպես ցույց է տալիս պրակտիկան,

ժամանակակից խեցեգործները զիջում են նախորդ սերնդին

նաև այն բանով, որ կենտրոնացած են իրենց նեղ անձնական

խնդիրների վրա և լայնախոհ չեն: Նրանք ստեղծագործական ակտիվ

կյանք չեն վարում, ձգտում չունեն մասնակցելու այստեղ և

հատկապես արտասահմանում կազմակերպվող ցուցահանդեսների,

ինչն էլ հանգեցնում է որոշակի լճացման: Չէ՞ որ այդ ցուցահանդեսները

կարևոր են նաև փորձի փոխանակման առումով:

– Այսուհանդերձ, կարծում եմ, որ այսօրվա երիտասարդ

ստեղծագործողների մի մասը մասնակցում է միջազգային ցուցահանդեսներին:

Ի՞նչ հաջողություններ են արձանագրել նրանք:

– Այո, Արմեն Ստեփանյանը, Կարինե Միրզոյանը և ես մասնակցել

ենք 1998թ. Թբիլիսիում կայացած Անդրկովկասյան խեցեգործների

առաջին միջազգային սիմպոզիումին` վերադառնալով

մրցանակներով: Ինչպես նաև Արմեն Ստեփանյանը, Միհրան

Մենդիլյանը, Արայիկ Օհանյանը, Վահրամ Գալստյանը և ես մասնակցել

ենք խեցեգործական ցուցահանդեսների Եգիպտոսում,

Բուլղարիայում, Խորվաթիայում:

– Հայաստանից դուրս կազմակերպվող ցուցահանդեսներին

մասնակցելու համար անհրաժեշտ են կոնկրետ միջոցներ և հնարավորություններ.

ընդհանրապես խեցեգործական արհեստանոցը

շատ ծախսատար է, ինչպե՞ս է հոգում այսօրվա ստեղծագործողն

իր ծախսերը, ինչպե՞ս է իրացնում իր ստեղծագործությունները:

100

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!