06.09.2015 Views

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Hasmik Hmayakyan.pub

Hasmik Hmayakyan.pub

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

Մտորումներ հայ առասպելաբանության վերաբերյալ

տալիքների մակարդակով անդրադարձել եմ մեր առասպելներին,

մահվանն ու հանդերձյալ կյանքին, մի խոսքով՝ այն ամբողջ հավատալիքային

հարստություններին, ինչ ունեցել ենք: Եվ ցույց եմ

տվել, թե ինչպես է սրանց մեջ ուրվագծվում ժողովրդի նախնադարյան

առասպելաբանական մտածողությունը՝ հիմք ընդունելով

այն ըմբռնումը, որ առասպելաբանությունը նախնադարյան մարդու

յուրատեսակ մտածողությունն է և աշխարհընկալումը:

– Ինչո՞ւ գիրքը տպագրվեց արտասահմանում:

– Ցավոք, ինչ-ինչ պատճառներով հնարավոր չեղավ այս

գիրքը տպել այստեղ՝ Հայաստանում, չնայած գրեթե տասնհինգ

տարի այն պատրաստ էր հրատարակության: Ես մասնակցեցի

Համազգային մշակութային միության հայտարարած մրցույթին,

շահեցի և ինձ առաջարկեցին գիրքը տպագրել Բեյրութում։ Ես

համաձայնեցի: Սակայն տպագրելուց հետո որոշ պայմաններ

չպահպանվեցին. օրինակ՝ տպաքանակը պիտի տային հեղինակին,

բայց այդպես չեղավ, միայն հարյուր օրինակ շատ դժվարությամբ

տեղ հասավ: Ես բազմիցս խնդրեցի, որ գիրքն ուղարկվի

այստեղ և այստեղ կազմակերպվի վաճառքը, բայց չհամաձայնվեցին

և, փաստորեն, Հայաստանում այդ գրքից ոչ մի օրինակ չվաճառվեց:

Գիրքը նման տխուր ճակատագրի արժանացավ, ուստի և

Հայաստանում քչերին է ծանոթ: Դրսում եղան մի քանի արձագանքներ՝

«Կամ» հանդես վերլուծականում (թիվ 5, Լոս Անջելես,

2002թ., էջ 246-247) տպագրվեց Վարդան Մաթևոսյանի գրախոսականը,

որ շատ բարձր էր գնահատել գիրքը՝ նշելով, որ այն կարելի

է դնել Մանուկ Աբեղյանի աշխատությունների կողքին և կարծիք

էր հայտնել, որ աշխատությունն անպայման պետք է թարգմանվի

արևմտյան որևէ լեզվով, որպեսզի չմնա սոսկ ազգային նեղ շրջանակներում:

Բացի այդ, Կանադայից ինձ զանգահարեց Շաքե Տեր-

Մելքոնյան-Մինասյանը` տեղեկացնելով, որ Կանադայում նշել են

իմ ծննդյան 75-ամյակը։ Այդ առթիվ կարդացած իր զեկույցում նա,

անդրադառնալով այս աշխատությանը, նշել է, որ այն անպայման

10

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!