06.09.2015 Views

Րաֆֆի Կայծեր մաս 2

Կայծեր մաս 2

Կայծեր մաս 2

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

հանդեպ` ծերունի արհեստավորը: Երկուսի մեջտեղում դրած էր մի լայն տախտակ, որ ծառայում

էր սեղանի փոխարեն: Տախտակի վրա դրած էին զանազան նկարներ, որոնք պատկերացնում էին,

որքան ես կարողացա հասկանալ, նավի այս և այն մասների առանձին-առանձին

գծագրությունները: Ասլանը ծերունի արհեստավորին ցույց էր տալիս այդ նկարները, բացատրում

էր նրանց համեմատական չափը, տարածությունը, կազմվածքը և ալն: Արհեստավորը

ուշադրությամբ լսում էր նրան: Մի կողմում նստած էր վարպետ Փանոսը, մյուս կողմում` Բերզեն-

0ղլին: Նրանք ևս երբեմն հայտնում էին իրանց կարծիքները:

Երբ Ծովիկը ներս մտավ, բոլորը, գիշերային այն տարաժամ պահուն տեսնելով նրան, զարմացած

մնացին: Նա մոտեցավ հորը, ինչ-որ փսփսաց նրա ականջին: Հայրը անմիջապես դուրս եկավ

արհեստանոցից:

Երեում էր, որ Ասլանը վերջացրել էր իր գործը. և նա նույնպես երկար չմնաց այնտեղ, նկարները

հանձնեց հյուսնին և դուրս եկավ: Մինչև սրահը հասնելը` նա հարցրեց վարպետ Փանոսից.

— Դուք կարծում եք, որ նա կարո՞ղ կլինի պատրաստել...

— Սատանայի համար սոլ կկարե թշվառականը, — պատասխանեց վարպետ Փանոսը

ծիծաղելով, — ես համոզված եմ, որ կարող կլինի պատրաստել: Տասն տարուց ավելի, որպես

աքսորյալ, Անգլիայի թիարաններում աշխատել է: Վերին աստիճանի շնորհալի մարդ է, բացի

իրանից, նա հասցրել է և մի քանի լավ աշակերտներ...

Ժ

ՓՈԹՈՐԻԿ

Ջերմ, տոթային գիշերը անցավ անհանգիստ կերպով. ինձ վիճակված էր լռել դժբախտ կնոջ

աղետավոր պատմությունը: Ասլանը զբաղված էր հյուսնի արհեստանոցում, նավաստին և

վարպետ Փանոսը նույնպես անքուն մնացին: Չնայելով այդ բոլորին, առավոտյան ստիպված էինք

խիստ վաղ վերկենալ, որովհետև Ասլանը դիտավորություն ուներ նավակով Կտուց անապատը

գնալ:

Աղոթարանը դեռ նոր էր սկսել պարզվիլ, դեռ առաջին անգամ լսելի եղավ գյուղական ժամատան

կոչնակի անհամբեր հրավերը, երբ նավաստիի որոտալից ձայնը զարթեցրեց ինձ: Նրա ձայնը

զարթեցրեց և Ասլանին: Վարպետ Փանոսը դեռ խռմփում էր:

Նավաստիի կոպտությունը բավական վրդովեցրեց ինձ, տրտնջալով հագնվեցա և գյուղական

սովորությամբ դուրս եկա փողոցը, այնտեղ բակի դռան առջևից հոսող առվակի մեջ երեսս

լվանալու: Բայց իմ տրտունջը իսկույն անտեղի երևաց, երբ տեսա, որ ամբողջ գյուղը ոտքի վրա

էր: Ծերերը, պառավները գնում էին եկեղեցին աղոթելու, իսկ երիտասարդները դեպի իրանց

դաշտային աշխատությունները: Ես տեսա և Ծովիկին, որ, սափորը ուսին` վերադառնում էր

աղբյուրից:

— Ես կարծեցի, որ գու գնացել ես, և շտապեցի... — ասաց նա, կանգնելով իմ մոտ:

81

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!