06.09.2015 Views

Րաֆֆի Կայծեր մաս 2

Կայծեր մաս 2

Կայծեր մաս 2

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

խրճիթը. այնտեղից ուրագի ձայն էր լսվում: Այնտեղ գործում էր ալևոր արհեստավորը, բայց նա

տան տերը չէր, նա մի օտարական էր, որին ժամանակավոր բնակարան էին տվել աշխատելու:

Տան տերը չէր երևում. չէր երևում և ոչ ոք տանեցիներից, միայն մի քանի սագեր, որ դեռ նոր էին

վերադարձել ծովեզրից, որոնում էին մի հովանավոր տեղ` արևի կիզող ճառագայթներից

պատսպարվելու համար: Նրանցից մեկը դիմեց դեպի ուռիների տարածած ստվերը և կչկչալով,

համեցեք անելով, իր ընկերներին ու ընկերուհիներին հրավիրեց այնտեղ: Ամբողջ երամը

հանգստացավ սառն ստվերի ներքո, ուր արևի կրակից և ոչ մի նշույլ չէր թափանցում: Մենք դեռ

բակում ման էինք գալիս, սպասում էինք տան տիրոջը:

Վերջապես հայտնվեցավ նա: Դա մի հաստաբազուկ, թիկնավետ, բարձրահասակ տղամարդ էր,

արևակեզ դեմքով, որի սուր, թափանցող հայացքը կարծես նետի նման մեխվում էր մարդու սրտի

մեջ: Գլխին դրած ուներ կապույտ և կարմիր թելերով նախշած արախչին, հագել էր միայն հաստ,

սպիտակ կտավից շապիկ, որի նույնպես կապույտ և կարմիր թելերով ասեղնագործած օձիքից

երևում էր թավամազ, հզոր կուրծքը: Օրվա ջերմությունը ստիպել էր նրան փոքր-ինչ զովություն

տալ իր թոքերին: Մեջքը պնդած էր մետաքսյա գոտիով, որից քարշ էր ընկած մի մեծ դանակ:

Կապտագույն շալվարը, վերևից բավական լայն, իսկ հետզհետե սաստիկ նեղանալով, իջնում էր

մինչև նրա ծնկները: Սրունքները մնացել էին բոլորովին մերկ. մերկ էին և ոտները: Հոլանի

բազուկները ծալած էին մինչև արմունկները, երևում էր, որ ծովեզրից էր գալիս և այնտեղ ջրերի

հետ գործ էր ունեցել: Եվ իրավ, այդ ամենատաղանդավոր արձանագործի քերիչին արժանի

տղամարդը պարապմունքով նավավար էր, և նավահանգստում կապած էր նրա սիրուն նավակը:

Վարպետ Փանոսի հետ նա նախածանոթ էր երևում. մոտեցավ նրան և ինչ-որ խոսեց, բայց իմ և

Ասլանի վրա առանձին ուշադրություն չդարձրեց: Եվրոպացին նրան չէր զարմացնում, կարելի էր

կարծել, որ նա եվրոպացիք շատ էր տեսել:

Վարպետի հետ իր խոսքը վերջացնելուց հետո նա անփույթ կերպով մոտեցավ մեզ և, առանց

բարևելու, ասաց.

— Այստեղ ինչո՞ւ եք կանգնած:

Նրա անքաղաքավարությունը, որ կոպտության էր հասնում, սաստիկ վիրավորեց ինձ: Ասլանը

ոչինչ չպատասխանեց: Պատասխանեց վարպետ Փանոսը իր սովորական ծիծաղով:

— Օրհնա՜ծ, ո՞ւր գնանք, ամբողջ ժամ սպասում էինք այստեղ, ոչ տան տեր էր երևում և ոչ տան

տիրուհի, որ մեզ մի տեղ ցույց տար:

— Այդ մարդիկը, ասենք թե, օտարներ են, դու խո իմ տան բոլոր ծակուծուկը գիտես, ինչո՞ւ չէիր

տեղ ցույց տալիս: — Նա դարձավ դեպի մեզ, ասելով, — եկեք:

Նա տարավ մեզ մի երեսը բաց սրահ (էյվան), որ նայում էր դեպի պարտեզը: Սրահի բաց կողմը

բաժանված էր պարտեզից փայտյա վանդակապատով, իսկ նրա միջից բացվում էր մի դուռ դեպի

մյուս սենյակները: Սրահը տան ամառնային կեցության համար էր:

— Աղջի, Ծովինար, ո՞ւր ես, — ձայն տվեց նա:

67

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!