06.09.2015 Views

Րաֆֆի Կայծեր մաս 2

Կայծեր մաս 2

Կայծեր մաս 2

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

— Մինչև այդ բառը ուղիղ չարտասանես, մայրիկին կասեմ, որ նախաճաշիկի ժամանակ քեզ

քաղցր չտա:

Աշխենը մի քանի անգամ ևս զանազան ձևերով շուռ տվեց անտանելի բառը, բայց ոչ մեկը

պատվաստ չդուրս եկավ: Նա իր դժվար դրությունից ազատվելու համար փոխեց խոսքը:

— Ինչո՞ւ ես կտրատում ճյուղերը, հայրիկ, ափսոս չէ՞:

Հայրը բացատրեց նրան պատվաստի նշանակությունը, ավելացնելով.

— Եթե այդ ավելորդ, անպետք ճյուղերը չկտրատեմ, դու այն քաղցր հոտավետ խնձորները, որ

ուտում ես ձմեռը, այլևս չես ուտի:

— Ե՞րբ խնձոր կտա, հայրիկ, ո՞վ է իմանում, տասն տարուց հետո:

— Ինչո՞ւ տասը տարուց հետո, կարելի է երեք կամ չորս տարուց հետո, զավակս:

— Բաս թող այդ մեկն էլ ես կապեմ:

— Հանգիստ կաց, Աշխեն, կփչացնես:

— Ինչո՞ւ եմ փչացնում, երեկ այն կեռասենին ես կապեցի, փչացա՞վ:

Նա սկսեց կապել պատվաստի վերքը. փոքրիկ մատիկները արագությամբ գործում էին, իսկ

անհանգիստ լեզուն խոսում էր:

— Գիտե՞ս մայրիկը ճաշի համար ինչ է պատրաստում:

— Ի՞նչ է պատրաստում:

— Շատ ու շատ բան է պատրաստում, տասն տեսակ, ասում է, այսօր Արփիարը ու Հյուբբին պետք

է գան Մուշից: Արշակին էլ կբերե՞ն, հայրիկ:

— Կբերեն:

— Ես Արշակին շատ եմ սիրում, Հյուբբիին էլ եմ սիրում, Արփիարին էլ եմ սիրում, բայց Արշակին

շատ եմ սիրում: Հիմա Արշակը մեծացած կլինի, հայրի՛կ, հիմա՛ խոսելիս կլինի... Ա՜խ, որքան

ժամանակ է չեմ տեսել Արշակին... տասն ամիս կլինի:

— Տասն ամիս ո՞րտեղից կլինի, — նկատեց հայրը, — զատկին մեր տանը չէի՞ն:

Այդ միջոցին պարտեզի ցանկապատի մոտով անցնում էր մի սիրուն տղա, որ Աշխենից երկու

տարով հազիվ մեծ կլիներ: Գրքերը թևքի տակին գնում էր նա դեպի գյուղական ուսումնարանը:

Տեսնելով քրոջը, մոտեցավ և ցանկապատի ետևից ասաց.

349

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!