06.09.2015 Views

Րաֆֆի Կայծեր մաս 2

Կայծեր մաս 2

Կայծեր մաս 2

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

— Ի՜նչ լավ մահակ ունես:

Նա մոռացավ սուրճը, թողեց կրակը և մոտեցավ ինձ: Իմ նկատողությունը հաճոյական երևաց

նրան:

— Ի՞նչ փայտից է:

— Հոնի փայտից է, ինքս եմ կտրել մեր անտառներից, — պատասխանեց նա մի առանձին

պարծենկոտությամբ: — Մի քուրդ մի ոչխար տվեց, չտվեցի: Ինքս եմ տաշել, ինքս եմ այսպես

կոկել:

— Շատ լավ փայտ է: Դու ո՞րտեղացի ես:

— Չե՞ս իմանում: Շատախցի:

Կարծես թե շատախցուն ամեն մարդ պետք է ճանաչեր: Ես սկսեցի նրա հետ հանաքներ անել:

— Այն աղբյուրի ջրից խմե՞լ ես:

— Ո՞ր աղբյուրի:

— Այն աղբյուրի, որ մարդիկ խմում են ու խելոքանում են:

Նա ծիծաղեց, շատախցոց տարօրինակ գժությունները վերաբերում էին իրանց երկրում գտնված

մի հայտնի աղբյուրի ջրին: Մենք արդեն մտերմացանք:

— Ի՞նչպես եղավ, որ եկար այստեղ:

— Իմ աղան առաջ Շատախումն էր կենում, երբ ինքը եկավ, ինձ էլ բերեց իր հետ:

Ես հիշեցրի նրան, որ կրակը պատրաստ է, ժամանակ է սրճամանը դնել կրակի վրա: Նա աղյուսի

երկու կտորներ դրեց կրակի այս և այն կողմերը և, սրճամանը ջրով լցնելով, դրեց նրանց վրա, և

դարձյալ մոտեցավ ինձ:

— Քո աղան լա՞վ մարդ է, — հարցրի նրանից:

— Եթե վատ լիներ, մոտը կկենայի՞, — պատասխանեց նա` իմ հարցմունքի վրա զարմանալով: —

Եթե հայրս էլ վատ լիներ, մոտը չէի կենալ:

— Քեզ չի՞ նեղացնում:

— Ինչո՞ւ պետք է նեղացնե: Մի այնպիսի լավ մարդ է, եթե տամ կուտե, եթե չտամ, ձայն չի հանի:

Հիմա եթե ուզենամ, սուրճը չեմ տանի: Նա չի բարկանա:

— Բայց դու էլ պետք է այնպես անես, որ նա չբարկանա: Այդ լավ չէ:

337

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!