06.09.2015 Views

Րաֆֆի Կայծեր մաս 2

Կայծեր մաս 2

Կայծեր մաս 2

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

Նա ոչինչ չպատասխանեց, խնդրեց տեղ տալ իրեն` պառկելու մահճակալի վրա: Մենք վեր

կացանք: Ասլանը առաջվա կարգով ուղղեց նրա անկողինը և կամենում էր, նրա ձեռքից բռնելով,

պառկեցնել մահճակալի վրա: Բայց նա մերժեց, ասելով.

— Դեռ ուժ կա, դեռ այնքան չեմ թուլացել...

Նա թիկն տվեց բարձերին, երեսը դեպի մեզ, հարցնելով ինձանից.

— Ի՞նչպես է քո անունը:

— Ֆարհատ, — պատասխանեցի ես կարմրելով:

— Դե, Ֆարհատ, այժմյանից սկսիր քո ծառայությունը, գնա՛ այդ խուցին կից սենյակը, այնտեղ իմ

սպասավորին քնած կգտնես, կողքը պինդ բզիր, նա վեր կկենա, ասա, որ մեզ համար մի լավ սուրճ

պատրաստե: Սուրճը ինքդ բեր և շնորհքդ ցույց տո՛ւր մեզ:

Ես հասկացա, որ սուրճը մի առիթ էր հեռացնելու ինձ, իսկույն դուրս եկա, մտա սպասավորի

սենյակը:

Սպասավորի սենյակը համեմատաբար ավելի զարդարած էր, քան թե իր տիրոջ խուցը: Ես նրան

գտա նույն դրության մեջ, որպես ասաց Համրը: Քնած էր փայտյա մահճակալի վրա և ամբողջ

սենյակը դղրդում էր նրա ծանր շնչառությունից: Դա արյունով լի մի առողջ պատանի էր,

համարյա իմ հասակակից: Կողքը խթելով զարթեցնել չկարողացա նրան, ստիպված եղա բռնել

երկու ձեռքից և մի քանի անգամ սաստիկ ցնցել: Քնաթաթախ, շփոթված, վեր թռավ նա, և,

տեսնելով իր սենյակում մի անծանոթ մարդ, կարծեց թե նրան սպանելու կամ կողոպտելու

համար եմ եկել: Նա իսկույն խլեց իր միակ զենքը` ծանր մահակը, որ դրած էր կշտին: Անշուշտ մի

լավ հարված կստանայի, եթե չշտապեի ասել նրան.

— Քո աղան սուրճ է պահանջում:

Նա բարկացած նայեց իմ երեսին և մրթմրթաց.

— Դե՛ այդպես ասեիր, էլ ո՞ւր ես քնած մարդուն գժվացնում...

Կարծես թե ես կարող էի նրա քնած ժամանակ հասկացնել, թե աղան ինչ է պահանջում: Ես

իսկույն ճանաչեցի, թե ում հետ գործ ունեմ, կամ ով պետք է լինի իմ ապագա ընկերը: Հենց

առաջին անգամից մեր մեջ երկպառակություն ծագեց:

Նա, առանց իմ վրա նայելու, մոտեցավ, ճրագի լույսը ավելացրեց, հետո գնաց բուխարու մոտ,

սկսեց կրակ վառել: Այնտեղ ածած փայտի կտորտանքը այնպես էր ձեռքով ճղոտում, կարծես

մատները երկաթից շինված լինեին:

Ես մտածեցի, որ այդ տեսակ գժերը իրանց թույլ կողմերը կունենան, այդ մտքով վեր առի նրա

մահակը և, ճրագի լույսի առջև նայելով, ասացի նրան.

336

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!