06.09.2015 Views

Րաֆֆի Կայծեր մաս 2

Կայծեր մաս 2

Կայծեր մաս 2

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

— Ասլանը շա՜տ ուշացավ:

— Ի՞նչ զարմանալու բան կա, — պատասխանեց նա ժպտալով,-բժիշկ և կաթողիկոս, իհարկե,

միշտ նյութ կգտնեն խոսալու: Ձեզ հետ դանակ ունե՞ք, — փոխեց նա խոսքը:

Ես տվեցի նրան իմ դանակը: Նա աշխատում էր բաժանել երկու միմյանց կպցրած թերթեր:

«Այդպես կարելի է փչացնել, պետք է մի հեղանյութով լուծել սոսինձը», խոսում էր ինքն իրան:

Դանակը մի կողմ դրեց, վեր կացավ իր խուրջինի մեջ մի բան որոնելու:

Թե ի՞նչ ժամանակ վերադարձել էր Ասլանը կաթողիկոսի մոտից, կամ մինչև գիշերվա ո՞ր ժամը

Ջալլադը զբաղված էր իր մագաղաթներով, ես տեսնել չկարողացա, որովհետև անգործությունից

քունս տարավ և աչքերս բաց արի այն ժամանակ միայն, երբ առավոտյան արեգակի

ճառագայթները ներս էին շողացել մեր խուցի նեղ լուսամուտներից: Անապատում լինել և այնպես

հանգիստ քնել, դա աներևակայելի բան է: Գիշերը ո՜րքան տանջեցին մեզ Կտուց անապատում:

Բայց այստեղ ոչ ոք չբախեց մեր դուռը, ոչ ոք չարթնացրեց մեզ, ժամ հրավիրելով, թեև այստեղ ևս

միաբանները սովորություն ունեին գիշերային ժամերգություններ կատարելու:

Ասլանը սովորականից ավելի ուրախ էր. ուրախ էր և Ջալլադը: Նրանք շտապեցրին ինձ շուտով

հավաքել մեր իրեղենները, որ ճանապարհ ընկնեինք: Կղզու ափում սպասում էր մեզ վանքի

նավակը: Մենք նախ գնացինք կաթողիկոսի մոտ, նրա աջը համբուրեցինք և առինք նրա

օրհնությունը: Բարի ծերունին արտասուքը աչքերում ճանապարհ դրեց մեզ, որպես մի գթառատ

հայր, որ ուղարկում է իր որդիներին դեպի հեռու աշխարհներ, մարգարիտներ որոնելու: Մի քանի

աբեղաներ բերեցին մեզ մինչև կղզու ափը: Մեծ շնորհակալությամբ բաժանվեցանք մենք այդ

առաքինի կրոնավորներից, որոնք այնքան անմոռանալի հիշատակներ թողեցին իմ մեջ...

Մոտավորապես մեկ ժամից հետո նավակը մեզ հանեց ցամաքը: Այստեղ, «դրսի տան» մեջ,

պահված էին մեր ձիաները: Նստեցինք և շարունակեցինք մեր ճանապարհը...

ԻԵ

ՎԱՆՔԵՐԻ ՇՈՒՐՋԸ

Երեկոյան մենք անցնում էինք Կապուտ-Կող կոչված լեռան կապտագույն ձորերի միջով: Այդ

լեռան պատմական անունը, մեր հին գրիչներից հետզհետե աղավաղվելով, կոչվեցավ

Ընձաքիարս, որ Ընձակա-քար բառի փոփոխությունն է: Մինչև այսօր այդ լեռան կողքին կպած է

Ընձակ անունով գյուղը, որ հայկազանց նահապետներից մեկի, Ընձակի անունն է կրում: Նույն

նահապետի անունով և լեռը կոչվեցավ Ընձակա-քար: Քար բառը մեր հին լեզվում երբեմն սար

կամ լեռ բառերի տեղ էր գործածվում:

Հիշյալ լայնանիստ լեռան գագաթը մի կողմից նայում է դեպի Վանա ծովը, մյուս կողմից` դեպի

Ռշտունյաց աշխարհը: Այդ գագաթի վրա բարձրացավ ս. Հակոբ Մծբնա հայրապետը, այն

աղետավոր անցքից հետո, երբ խստասիրտ Մանաճիհրը նրա սարկավագներին ածեց ծովի մեջ:

Վշտացած հայրապետը լեռան բարձրությունից նայեց նախ դեպի ծովը, որ կլանել էր նրա

սարկավագներին, և ապա դեպի Ռշտունյաց աշխարհը, որ այնքան անգութ գտնվեցավ դեպի նրա

սանիկները: Նա անիծեց թե ծովը և թե աշխարհը... Ծովը կատաղեց, գոռաց, փրփրեց և իր ափերից

278

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!