06.09.2015 Views

Րաֆֆի Կայծեր մաս 2

Կայծեր մաս 2

Կայծեր մաս 2

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

— Գիտե՞ք, դուք այս առավոտ խանգարեցիք ինձ եկեղեցի գնալ, — բավական լուրջ կերպով ասաց

նա, դառնալով դեպի Ասլանը և դեպի ինձ: — Ես ամեն երեկո և ամեն առավոտ եկեղեցուց երբեք

ետ չեմ մնում:

— Դարձյալ կարող ես գնալ, — պատասխանեց Ասլանը հեգնական եղանակով:

— Այժմ ուշ է, ժամասացությունը վերջացել է, ժամավորները ահա դուրս են գալիս:

Նա մոտեցավ, բարձրացրեց լուսամուտի վարագույրը, նայեց դեպի եկեղեցու բակը:

ժամասացությունը վերջացել էր այն ժամանակ, երբ արեգակը դեռ չէր ծագել: Նրա այժմյան

ժամասիրությունը զարմացրեց ինձ, ավելի այն պատճառով, որ ինձ վաղուց հայտնի էին նրա

կրոնական հայացքները:

— Երևի, վանքերի մոտ ապրելով, դու սովորեցիր ժամասեր լինել, — նկատեցի ես ծիծաղելով:

— Այո՛... — պատասխանեց նա դրական կերպով գլուխը շարժելով: — Բայց ի՞նչ մի առանձին

օգուտ կա գայթակղության պատճառ տալ ջերմեռանդ գյուղացուն: Երբ վարժապետը ժամ չէ

գնում, երբ վարժապետը պաս չէ պահում, նա ոչինչ ազդեցություն չէ կարող ունենալ գյուղացու

վրա:

— Ուրեմն դու պա՞ս էլ ես պահում:

— Ոչ միայն պաս եմ պահում, այլ օրերով ծոմ էլ եմ պահում:

Նրա ծոմ պահելու նպատակը ես գիտեի, տեր հայրը բացատրել էր ինձ: Բայց երբ Ասլանը լսեց

վերջին խոսքը, ասաց.

— Այդ բոլորը շատ լավ է, այո՛, պետք չէ գյուղացուն գայթակղության պատճառ տալ, բայց մի

առանձին օգուտ էլ չունի` քաջալերել ռամկի ավելորդապաշտությունները: Ինչ որ ավելորդ է, ինչ

որ հին է, պետք է ոչնչանա:

— Թո՛ղ ոչնչանա, — պատասխանեց նա, Ասլանի նկատողությունը վաղաժամանակ համարելով:

— Բայց ինչո՞ւ շտապել կտրելու հին տերևը, քանի որ, նորը դուրս գալուց հետո, նա ինքն իրան

կթառամի և ցած կթափվի:

— Նրա համար պետք է շտապել, որ հինը կտրելով, նորը ավելի շուտ է աճում:

Նրանց վիճաբանությունը ընդհատվեցավ: Լսելի եղավ դռան ձայնը:

— Անպատճառ տեր հայրը կլինի, — ասաց վարժապետը: — Նա սովորություն ունի ամեն

առավոտ, ժամից դուրս գալուց հետո իմ սենյակը մտնել և սուրճ խմել:

Նա գնաց դուռը բաց անելու: Այդ միջոցին Ասլանը հավաքեց գրասեղանի վրա թափված թղթերը և

կողպեց արկղիկի մեջ: Եվ իրավ, ներս մտավ տեր հայրը, ռեսին իր հետ բերելով: «Բարի ողջույն»

և «ողորմյա աստված» ասելով, նրանք նստեցին վարժապետի մահճակալի վրա: Հարցնում էին,

264

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!