06.09.2015 Views

Րաֆֆի Կայծեր մաս 2

Կայծեր մաս 2

Կայծեր մաս 2

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

— Ես ամենևին չէի սպասում, որ այդ գյուղում կտեսնեմ քեզ, — ընդհատեցի ես մեր մեջ տիրող

լռությունը:

— Իսկ ես սպասում էի, — պատասխանեց նա, ձեռքը դնելով իմ ուսի վրա:

— Ուրեմն դու գիտեի՞ր, որ մենք գալու ենք այստեղ:

— Ինչպես չգիտեի... Ասա՛, — խոսքը փոխեց նա, — հավանո՞ւմ ես այդ գյուղը:

— Շատ գեղեցիկ տեղ է, հիանալի տեսարաններ ունի:

— Եվ լավ բնակիչներ, — ավելացրեց նա:

Ասլանը մեզանից հեռու, գրասեղանի մոտ, պարապում էր: Նրան չխանգարելու համար մենք

կամաց էինք խոսում: Նա ինչ-որ թվաբանական հաշիվներ էր անում և խորասուզված էր խնդրի

լուծման մեջ: Վերջը մատիտը մի կողմ դրեց, ինքն իրան ասելով, — է ՜հ, սատանան տանե... չէ

դուրս գալիս...

Վարժապետը թողեց ինձ, մոտեցավ գրասեղանին և, մատը թղթի վրա դնելով, ասաց,

— Այդ թվանշանները պետք է միացնել մյուսների հետ...

— Այդ ես փորձել եմ...

— Բայց դու մի սխալ ես արել... ահա այստեղ...

Ասլանը կրկին վեր առեց մատիտը:

Վարժապետը կրկին վերադարձավ ինձ մոտ:

— Հիմա պատմիր, — ասաց նա, այժմ իսկապես վարժապետի եղանակով, — ո՞ր երկրներում

եղար, ի՞նչ մարդկանց հետ տեսնվեցար, ի՞նչ տպավորություններ գործեցին քո վրա տեսածներդ:

— Կարծեմ դու այդ բոլորը գիտես, թե որտեղերում եղել եմ և ի՛նչ մարդկանց հետ տեսնվել եմ, —

պատասխանեցի ես ժպտալով:

— Այո՛, գիտեմ, բոլորը գիտեմ...

— Էլ ո՞ւր ես հարցնում:

— Ինձ հետաքրքրում են քո տպավորությունները և քո կարծիքները:

Ես համառոտ կերպով պատմեցի իմ ճանապարհորդական տպավորությունները, պատմեցի, թե

որպիսի մտքեր էին զարթեցնում իմ մեջ հայրենի աշխարհի ավերակները, պատմեցի և իմ կրած

262

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!