06.09.2015 Views

Րաֆֆի Կայծեր մաս 2

Կայծեր մաս 2

Կայծեր մաս 2

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

ծանոթանալ այդ երկրի լեռնաբնակների կյանքի ու սովորությունների հետ, և շատ շնորհակալ

կլիներ, եթե պարոն վարժապետը կարելույն չափ օգներ իրան:

— Մեծ ուրախությամբ, — պատասխանեց վարժապետը, — ես բավական ուսումնասիրել եմ թե

այդ երկիրը և թե նրա բնակիչներին: Ես պատրաստ եմ իմ նկատողությունների տետրակը

ամբողջապես ձեզ ընծայել, դուք կարող եք նրանից օգուտ քաղել:

— Շատ շնորհակալ կլինեմ, — պատասխանեց Ասլանը, — ի՞նչ լեզվով է գրված:

— Հայերեն:

— Այդ ոչինչ, ես թարգմանել կտամ: Բայց ինձ համար ավելի թանկագին կարող էին լինել ձեր

բերանացի տեղեկությունները:

— Այդ մասին կխոսենք, շատ կխոսենք, ես, որքան կարող եմ, բավականաթյուն կտամ ձեր

հարցասիրությանը: Դուք դեռ երկար կմնաք մեզ մոտ, պարոն բժշկապետ, մեր գյուղացիների

ձեռքում երբ մի օտար հյուր է ընկնում, շուտով բաց չեն թողնում:

— Շնորհակալ եմ: Բայց շատ ցավում եմ, որ երկար մնալ չեմ կարող. ես առավոտյան պետք է

ճանապարհ ընկնեմ:

— Այստեղից ո՞ւր պիտի գնաք:

— Աղթամարա վանքը, այնտեղի քանդակները տեսնելու համար:

— Հիանալի քանդակներ են, արժե տեսնել:

Վարժապետը խոստացավ, որ հենց այդ գիշեր կտա պարոն բժշկապետին նրա ցանկացած

տեղեկությունները, քանի որ նա այդպես շտապում է:

Գյուղացիները, ինչպես երևում էր, իրանց վարժապետի վերաբերությամբ մի փոքրիկ

փառասիրություն ունեին. նրանք ուրախանում էին, որ իրանց վարժապետը այնքան

հմտություններ ունի, որ եվրոպացին անգամ կարոտում է նրա տեղեկություններին: Բայց նրանք

մի այլ բան ևս սպասում էին վարժապետից, որ նա կսկսե եվրոպացու հետ մի ուսումնական

վիճաբանություն և իր գիտությամբ բոլորովին կշվարեցնե և կկաշկանդե նրան: Այդ հաղթությունը

ամբողջ գյուղին պատիվ կբերե: Այդ դեպքում, գյուղացին նայում է իր վարժապետի կամ իր

քահանայի վրա, որպես իր գյուղի քաջամարտիկ գոմեշի վրա. երբ նա կռվի մեջ հաղթում է

հարևան գյուղի գոմեշին, ամբողջ գյուղը տոն է կատարում: Բայց այդ վարժապետը խիստ

համեստ էր. նա վիճաբանությունների մեջ չմտավ և չէր էլ ձգտում իրան ուսումնական

ներկայացնելու: Նրա խոսակցությունն այնքան պարզ էր, այնքան ռամկական էր, որ կարծես

երեխայությունից ծնվել, սնվել էր այդ լեռնականների մեջ: Բայց նույն ռամկական պարզության

մեջ երևում էր մտքի և դատողության ուժ: Նա գյուղացիների փառասիրությանը բավականություն

տվեց նրանով միայն, որ հետո սկսեց եվրոպացի բժշկապետի հետ նրա երկրի լեզվով խոսել: Թեև

նրանցից ոչ ոք չհասկացավ, թե ինչ խոսեց. բայց ամենքն էլ շատ ուրախացան, որ նա օտար

լեզուներ ևս իմանում է: Նրանք միշտ սովորություն ունեին` մյուս գյուղացիների մոտ իրանց

251

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!