06.09.2015 Views

Րաֆֆի Կայծեր մաս 2

Կայծեր մաս 2

Կայծեր մաս 2

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

— Ամոթ չէ՞, որ այդքան չնչին վճարների համար դուք այլանդակում եք ձեր կանանց գլուխները:

Հանդիմանությունը ազդեցություն չունեցավ:

Նմուշը ցույց տվող գյուղացին բավական սառնասրտությամբ պատասխանեց.

— Այստեղ մազերը շատ շուտով են աճում, պարոն, այդ աղջկա մազերը երկու տարի չի լինի, որ

կտրել են, այժմ նայեցեք, ո՜րքան աճել են:

Մազերի հարցը դեռևս երկար կարող էր զբաղեցնել մեզ, եթե գյուղացիներից մեկը երեխայի նման

ձեռքը չտաներ դեպի Ասլանի ժամացույցի շղթան, հարցնելով.

— Այդ ի՞նչ բան է:

Ասլանը դուրս բերեց ժամացույցը և ցույց տվեց նրան:

— Մասնատուփ է, — շտապեց իր կարծիքը հայտնել քահանան, առանց մտածելու, որ այդ մարդը

ո՛չ վարդապետ է և ո՛չ տերտեր, որ իր հետ հաղորդության մասնատուփ ման ածե:

— Ոչ, ժամացույց է, — նրա սխալը ուղղեց ռեսը, ավելացնելով, որ մի այդպիսի ժամացույց նա մի

ժամանակ տեսել է Աղթամարի հոգևոր տերի մոտ:

Ռեսի վերջին խոսքը մի մեծ առհավատչյա էր Ասլանի անձնավորության նշանակությունը

բարձրացնելու գյուղացիների աչքում, որովհետև այն իրը, որ կրում էր նա, իրանց երկրում ուներ

միայն Աղթամարի կաթողիկոսը:

Ասլանը բաց արեց ժամացույցը, սկսեց բացատրել նրանց, թե ինչպես նրանով իմանում են

ժամերը: Ամենքը հավաքվեցան նրա շուրջը և զարմացած նայում էին: Ավելի զարմացնում էր

նրանց ժամացույցի ձայնը: Վերջը մի հանդուգն երիտասարդ խլեց Ասլանի ձեռքից, վազեց դեպի

կանանց խումբը, որ նրանց էլ ցույց տա: Ես չկարողացա իմ ծիծաղը զսպել, տեսնելով, թե նրանք

ինչպես խլխլում էին միմիանց ձեռքից, տանում էին դեպի իրանց ականջը և լսում էին ձայնը,

տանում էին դեպի իրանց քիթը և հոտ էին քաշում: Բոլորովին հրաշք պետք էր համարել, որ

ժամացույցը նրանց հետաքրքիր ձեռքերից ազատվելով, կրկին անվնաս իր տեղը հասավ:

Գյուղի նախիրը սկսել էր վերադառնալ արոտից: Շրջակայքը մի առանձին կենդանություն

ստացավ բազմաթիվ անասունների բառաչմունքից, կովերը ծանրաբեռնված ստինքներով, հազիվ

կարողանում էին շարժվել. գեր ու պարարտ ոչխարները, ահագին դմակների ծանրության

պատճառով, նույնպես կորցրել էին իրանց կայտառությունը: Ես լսել էի, բայց այժմ միայն աչքով

տեսա, որ այդ կողմերի ոչխարներից շատերի դմակները այնքան մեծ էին, որ կապել էին փոքրիկ

սայլակների վրա, և այդ խեղճ անասունները, իբրև իրենց պարարտության մեղքը անհնարին

դժվարությամբ քարշ էին տալիս իրանց ետևից: Վազվզում էին միայն թեթև այծերը: Ես առաջին

անգամն էի տեսնում այդ տեսակ գեղեցիկ այծեր, երկայն, փափուկ և գանգուր մազերով: Այդ

այծերի մազն է, որ տալիս է այն ընտիր շալեղեն գործվածները, որ արդյունաբերում է Ռշտունյաց

աշխարհը: Մատակ ձիաները, իրանց սիրուն քուռակների հետ, կարծես ծովից դուրս եկած

239

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!