06.09.2015 Views

Րաֆֆի Կայծեր մաս 2

Կայծեր մաս 2

Կայծեր մաս 2

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

Ասլանը շփոթված մնաց այդ խոսքերից, թե ի՞նչը ստիպեց նրան այդ տեսակ հարց առաջարկել:

Վերջը հասկացվեցավ, որ նրանք սովոր էին ֆրանկներ տեսնել միայն այն ժամանակ, երբ գալիս

են ընկուզենու կոճղ կամ կանանց մազեր գնելու: Այստեղ ֆրանկների` այսինքն ֆրանսիացիների,

անունով էին ընդունում ամեն մի եվրոպական հագուստ հագած բախտախնդիր մարդու, որ,

օտար երկրներից գալով, մուտք են գործում այսպիսի աշխարհից անջատված և խուլ տեղերում,

գյուղացիներին խաբելու համար:

— Ոչխարի և այծի ընտիր բուրդ է գտնվում մեր գյուղում, — ավելացրեց ռեսը:

— Ես վաճառական չեմ, — պատասխանեց Ասլանը, — ես բժիշկ եմ:

Բժշկի անունը մի ուրիշ տեղ կարող էր ընդհանուր ուրախություն պատճառել, բայց այստեղ ոչինչ

ազդեցություն չունեցավ: Երևում էր, որ իրանց մաքուր օդի և ջրի շնորհիվ բժշկի կարոտություն

չունեին:

— Իմ ընկերը վաճառական է, — ասաց Ասլանը, ցույց տալով Մուրադի վրա: — Նա ձեր ունեցած

բաները կգնե:

— Այո, կոճղ և ոչխարի բուրդ կգնեմ ես, — ասաց Մուրադը, — բայց կանանց մազեր ինձ պետք չեն:

Ֆրանկները, բաղեշցի հայերն ու հրեաները սովորացրել էին դրանց այդ անբարոյականությանը`

միօրինակ կերպով խուզել թե՛ իրանց ոչխարների բուրդը և թե՛ իրանց կանանց գլխի մազերը և

վաճառքի նյութ դարձնել:

— Ինչո՞ւ մազեր չեք գնում, — հարցրեց այնտեղ նստողներից մեկը, — այստեղ շատ «աղվոր»

մազեր կան, ճիշտ այնպիսի մազեր, որպիսին սիրում են ֆրանկները:

— Աղջի, մոտ ե՛կ, — ձայն տվեց նա կանանց շարքում կանգնած մի օրիորդի, որոնք հեռվից լսում

էին մեր խոսակցությունը:

Ամոթխածությունից աղջիկը տեղից չշարժվեցավ. նրա մոտ եղող կանայք սկսեցին ծիծաղելով

առաջ հրել նրան: Վերջապես, գլուխը քարշ գցած, ժպտալով, կարմրելով մոտեցավ նա: Չէր

կարելի առանց հիացմունքի նայել նրա ոսկեգույն երկայն գիսակների վրա, որոնք հաստ

հյուսերով իջնում էին մինչև կրունկները: Այս տեսակ խիտ և խարտյաշ մազեր ես տեսնում էի

միայն այդ կողմերի լեռնցիների մեջ: Զարմանալի էր այդ մազերի բնական փայլը: Եթե լվացվեին

նրանք, եթե սանրվեին, եթե նրանց վրա խնամք տարվեր որպես վայել էր, այն ժամանակ այդ

տեսակ մազերը կարող էին կնոջ գեղեցկության ամենաթանկագին զարդը լինել:

— Որքա՞ն արժեն այդ տեսակ մազերը, — հարցրեց Մուրադը:

— Երկու ղուրուշ, միշտ այդ գնով ենք վաճառել, — պատասխանեց մազերի նմուշը մեզ ցույց

տվողը:

— Երկու ղուրո՜ւշ, գիտե՞ք որքան է, մոտավորապես տասն կոպեկ: — Ասլանը վրդովվեցավ:

238

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!