Րաֆֆի Կայծեր մաս 2

Կայծեր մաս 2 Կայծեր մաս 2

vahagnakanch.files.wordpress.com
from vahagnakanch.files.wordpress.com More from this publisher
06.09.2015 Views

կորչում էր անտառի մթության մեջ: Այդ ընդարձակ վիհից պետք է անցնեինք մենք, որի հատակը նայելիս` մարդու գլուխը պտտվում էր, աչքերը սևանում էին: Մեզանից յուրաքանչյուրը, իր ձիու սանձից բռնած, խարխափելով իջնում էր դեպի ձորը: Ձին նրա ետևից` ամբողջ մարմնով դողղողալով, գլուխը ցած խոնարհեցրած, փռնչալով դեպի ամեն կողմն էր նայում, թե ոտը ո՛ր քարի վրա դնե, որ ցած չգլորվի: Մի քանի ժամ այսպես մաքառում էինք ժայռերի, մացառների և միմյանց մեջ հյուսված թուփերի հետ, մինչև ձորի խորքից դուրս եկանք մի բարձր սարավանդի վրա: Մեր առջև բացվեցավ մի սքանչելի հորիզոն: Հազար անգամ ավելի տաժանական տանջանքներ ես պատրաստ կլինեի հանձն առնել, եթե առաջուց գիտենայի, թե դեպի ո՛ւր է տանում մեզ այն ոլորապտույտ շավիղը, որ ընտրեցինք մենք, խոտորվելով երթևեկաթյան մեծ ճանապարհից: Մեր դուրս ըկած սարավանդը, կարծես, մի բարձր դիտանոց լիներ, որտեղից երևում էին գեղեցիկ տեսարաններ: Ստորոտում ծփում էր լայնածավալ ծովակը, որի եզերքը, կանաչազարդ շրջանակի նման, պատած էին շքեղ բուսականությամբ: Մեղմ հովիկը շնչում էր մետաքսանման փափուկ խոտերի վրա, և երեկոյան ճառագայթներից լուսավորված փայլուն ծղոտները հանդարտ կերպով տատանվում էին, ծածանվում էին և իրանց բաց-կանաչագույն ալիքներով միախառնվում էին ծովակի արծաթյա ալիքների հետ, որ զգուշությամբ զարկվում էին եզերքին, կարծես վախենալով, մի գուցե խանգարեն ծաղիկների խորհրդավոր խաղաղությունը: Վերևում, լեռան լանջաց վրա, սփռված էին ոչխարների հոտերը, իսկ ներքևում, հարթ մարգագետնի վրա, որը ծովի ափերով, կանաչագույն լայն ժապավենի նման, ձգվում էր հեռու և հեռու, արածում էին ձիաների երամակները և արջառների նախիրները: Մի փոքրիկ գետակ շտապելով դուրս էր վազում ձորի միջից և, մի բան որոնողի նման, մի քանի պտույտներ գործելով արոտամարգերի վրա, քմահաճ երեխայի պես կարկաչում էր, տրտնջում էր, պատահած քարերի կուրծքին էր խփում, պատահած թուփերի արմատներն էր քանդում և, բավական աղմուկ բարձրացնելուց հետո, մի առանձին գոհունակությամբ մտնում էր ծովը, այնտեղ ձայնը կտրում էր, կարծես մի մեծ գործ էր կատարել: Նրա պարզ, թափանցիկ հատակի գույնզգույն խիճերը ժպտում էին, ծիծաղում էին նրա միամիտ չարության վրա: Տեղ-տեղ երևում էին փոքրիկ լճակներ: Ինձ թվում էր, որ այդ ապստամբները, որևիցե դժգոհության պատճառով, բաժանվել էին ծովից և նրա ափերի մոտ իրանց համար անկախ, փոքրիկ ավազաններ էին հիմնել: Բայց գոնե միանային նրանք, այն ժամանակ դարձյալ մի միտք կունենար: Այդ դրության մեջ, բավական էր արևի մի քանի օրվա տապն ու կրակը, որ լափեր, ցամաքացներ նրանց ունեցած ջուրը: Եղեգնաբույսերը այնքան առատությամբ աճել, բազմացել էին նրանց եզերքի վրա, որ փոքր էր մնում բոլորովին ճնշեին, բոլորովին խեղդեին այդ լճակները իրանց խտության մեջ: Նրանք ծծում էին բոլոր կենսական հյութը, նրանք արգելում էին մաքուր օդի անցուդարձը, և այդ պատճառով, այդ ողորմելի լճակները, անշարժության մեջ մնալով, ճահիճների ձև էին ստացել: Չնայելով, որ ամառվա սաստիկ տոթերի ժամանակն էր, բայց այստեղ գարունը կարծես դեռ նոր էր սկսվում: Կեռասի ահագին ծառերը, որ վայրենի դրության մեջ աճելով, ձգվել էին մինչև երկինքը, դեռ նոր էին հասցնում իրանց վարդագույն պտուղները: Ընկուզենիները, որոնք իրանց բարձր լայնատարած ճյուղավորությամբ լցրել էին ձորերի խորքերը, այդ հսկա ընկուզենիները դեռ պտուղ չէին ցույց տալիս: Վայրենի կակաչը, պուտը, ամանկոտրուկը, գարնան այդ առաջին ավետաբերները, դեռ նոր էին իրանց կարմիր գլխիկները բարձրացրել խոտերի ճոխ խտության 234

միջից: Կարմիր կակաչների նման պտտվում էին կարմիր հարսներ ու աղջիկներ: Նրանց «լե՜- լե՜ի» ձայնը, միախառնվելով թռչունների երեկոյան երգեցողության հետ, մի առանձին կենդանություն էին տալիս շրջակայքին: Նրանք զանազան բանջարներ էին քաղում, այն բանջարները, որ մեր կողմերում վաղուց արդեն քաղել ու չորացրել էին ձմեռվա համար: Մեր հանդեպ` սարի կուրծքի վրա` կպած էր մի գյուղ, որ իր գեղեցկադիր բարձրությունից նայում էր դեպի ծովը: Այդ գյուղը, կարծես, կտրված լիներ Ռշտունյաց աշխարհից, ապրում էր իր լռիկ, մնջիկ առանձնության մեջ, հրճվում էր ծովի ալիքներով, շնչում էր իր լեռների թարմ, հովասուն օդը և վայելում էր իր շրջակայքի բարիքները, որ այնքան շռայլությամբ պարգևել էր առատաձեռն բնությունը: Մենք դիմում էինք դեպի այդ գյուղը: Արևը մտնելու վրա էր: Նրա պայծառ ճառագայթները մի առանձին փայլ էին ստանում, շողշողալով ծառերի լայն, հյութալի տերևների վրա: Ինձ թվում էր, որ ամբողջ շրջակայքը ծփում էր, թրթռում էր մի սքանչելի ոսկեզօծության մեջ: Ոսկեզօծ էին երևում կարմիր հարսներն ու աղջիկները, որ պտտվում էին մարգերի մեջ, ոսկեզօծ էին երևում ձիերն ու կովերը, որ ներքևում արածում էին արոտների մեջ, ոսկեզօծ էին երևում այծերն ու ոչխարները, որ վերևում թռչկոտում էին մի ժայռից դեպի մյուսը, ոսկեզօծ էին երևում շինականները, որ, երկար գերանդիները ուսներին դրած, վերադառնում էին խոտհունձից. ոսկեզօծ էր երևում գյուղական փոքրիկ եկեղեցու գմբեթը, որ իշխում էր մյուս շենքերի վրա, ոսկեզօծ էր երևում և ծիրանի ծովը, որ ծավալվում էր հեռու ու հեռու և ապա միախառնվում էր նույնպես ոսկեզօծ երկնքի հետ: Ես առաջին անգամն էի տեսնում, թե որպիսի՜ հրաշալի պատկեր է նկարում արևի երեկոյան վերջալույսը, երբ նա իր արարչագործ վրձինի տակ ունի ընդարձակ ջուր, պարզ երկինք, կանաչազարդ դաշտավայր և գեղեցիկ լեռներ` ալիքավոր, գեղագրական բարձրություններով: Արևը մտավ, և կախարդական պատկերը սկսեց փոքր առ փոքր անհետանալ մեր աչքերից: Մի քանի պատառ ձյունագույն ամպեր միայն պահպանել էին իրանց վրա սքանչելի ոսկեզօծությունը` այն ևս եղծվեցավ, և մոխրագույն մռայլը տիրեց ամեն տեղ: Ես նայեցի Ասլանի երեսին. նրա դեմքը նույնպես մռայլված էր: Ի՞նչ էր մտածում նա` ես չգիտեմ: Բայց ես մտածում էի, ինչո՞ւ այդ բոլորը, որ այդքան գեղեցիկ է, որ այդքան հիանալի է, ուր ամեն արարած այդքան ուրախ է, այդքան զվարթ է, ուր ամեն ինչ ժպտում է, ծիծաղում է, միայն մա՛րդը` բոլորի տերն ու իշխանը, չէ կարող վայելել մշտատև ուրախություն, չէ կարող կատարելապես երջանիկ լինել: Երբ հասանք գյուղը, Մուրադը խնդրեց ցույց տալ ռեսի (տանուտերի) տունը: Մի քանի երեխաներ, մրցելով միմյանց հետ, թե որը շուտով կկատարե այդ ծառայությունը, առաջ վազեցին: Մենք գտանք ռեսին. Դավիթ մարգարե-թագավորի նման, նստած էր իր տան կտուրի վրա: Նրա մոտ էր և շինական քահանան. Մի խումբ այլ մարդիկ ևս շրջապատել էին նրանց. ալևորները նստած էին, երիտասարդները հարգանքով կանգնած էին ոտքի վրա: Խոսում էին շինական զանազան հարցերի մասին: Ինչպես երևում էր, այդ կտուրը ռեսի բացօթյա դատարանն էր, որտեղ քահանայի և գյուղի ալևորների խորհրդով վճռվում էին զանազան վեճեր: Դատը կատարվում էր հրապարակավ: Մասնակցում էին և հասարակության ներկայացուցիչները: Երկու ծայրեր 235

կորչում էր անտառի մթության մեջ: Այդ ընդարձակ վիհից պետք է անցնեինք մենք, որի հատակը

նայելիս` մարդու գլուխը պտտվում էր, աչքերը սևանում էին:

Մեզանից յուրաքանչյուրը, իր ձիու սանձից բռնած, խարխափելով իջնում էր դեպի ձորը: Ձին նրա

ետևից` ամբողջ մարմնով դողղողալով, գլուխը ցած խոնարհեցրած, փռնչալով դեպի ամեն կողմն

էր նայում, թե ոտը ո՛ր քարի վրա դնե, որ ցած չգլորվի: Մի քանի ժամ այսպես մաքառում էինք

ժայռերի, մացառների և միմյանց մեջ հյուսված թուփերի հետ, մինչև ձորի խորքից դուրս եկանք

մի բարձր սարավանդի վրա: Մեր առջև բացվեցավ մի սքանչելի հորիզոն:

Հազար անգամ ավելի տաժանական տանջանքներ ես պատրաստ կլինեի հանձն առնել, եթե

առաջուց գիտենայի, թե դեպի ո՛ւր է տանում մեզ այն ոլորապտույտ շավիղը, որ ընտրեցինք մենք,

խոտորվելով երթևեկաթյան մեծ ճանապարհից: Մեր դուրս ըկած սարավանդը, կարծես, մի բարձր

դիտանոց լիներ, որտեղից երևում էին գեղեցիկ տեսարաններ: Ստորոտում ծփում էր լայնածավալ

ծովակը, որի եզերքը, կանաչազարդ շրջանակի նման, պատած էին շքեղ բուսականությամբ: Մեղմ

հովիկը շնչում էր մետաքսանման փափուկ խոտերի վրա, և երեկոյան ճառագայթներից

լուսավորված փայլուն ծղոտները հանդարտ կերպով տատանվում էին, ծածանվում էին և իրանց

բաց-կանաչագույն ալիքներով միախառնվում էին ծովակի արծաթյա ալիքների հետ, որ

զգուշությամբ զարկվում էին եզերքին, կարծես վախենալով, մի գուցե խանգարեն ծաղիկների

խորհրդավոր խաղաղությունը:

Վերևում, լեռան լանջաց վրա, սփռված էին ոչխարների հոտերը, իսկ ներքևում, հարթ

մարգագետնի վրա, որը ծովի ափերով, կանաչագույն լայն ժապավենի նման, ձգվում էր հեռու և

հեռու, արածում էին ձիաների երամակները և արջառների նախիրները: Մի փոքրիկ գետակ

շտապելով դուրս էր վազում ձորի միջից և, մի բան որոնողի նման, մի քանի պտույտներ գործելով

արոտամարգերի վրա, քմահաճ երեխայի պես կարկաչում էր, տրտնջում էր, պատահած քարերի

կուրծքին էր խփում, պատահած թուփերի արմատներն էր քանդում և, բավական աղմուկ

բարձրացնելուց հետո, մի առանձին գոհունակությամբ մտնում էր ծովը, այնտեղ ձայնը կտրում

էր, կարծես մի մեծ գործ էր կատարել: Նրա պարզ, թափանցիկ հատակի գույնզգույն խիճերը

ժպտում էին, ծիծաղում էին նրա միամիտ չարության վրա: Տեղ-տեղ երևում էին փոքրիկ լճակներ:

Ինձ թվում էր, որ այդ ապստամբները, որևիցե դժգոհության պատճառով, բաժանվել էին ծովից և

նրա ափերի մոտ իրանց համար անկախ, փոքրիկ ավազաններ էին հիմնել: Բայց գոնե միանային

նրանք, այն ժամանակ դարձյալ մի միտք կունենար: Այդ դրության մեջ, բավական էր արևի մի

քանի օրվա տապն ու կրակը, որ լափեր, ցամաքացներ նրանց ունեցած ջուրը: Եղեգնաբույսերը

այնքան առատությամբ աճել, բազմացել էին նրանց եզերքի վրա, որ փոքր էր մնում բոլորովին

ճնշեին, բոլորովին խեղդեին այդ լճակները իրանց խտության մեջ: Նրանք ծծում էին բոլոր

կենսական հյութը, նրանք արգելում էին մաքուր օդի անցուդարձը, և այդ պատճառով, այդ

ողորմելի լճակները, անշարժության մեջ մնալով, ճահիճների ձև էին ստացել:

Չնայելով, որ ամառվա սաստիկ տոթերի ժամանակն էր, բայց այստեղ գարունը կարծես դեռ նոր

էր սկսվում: Կեռասի ահագին ծառերը, որ վայրենի դրության մեջ աճելով, ձգվել էին մինչև

երկինքը, դեռ նոր էին հասցնում իրանց վարդագույն պտուղները: Ընկուզենիները, որոնք իրանց

բարձր լայնատարած ճյուղավորությամբ լցրել էին ձորերի խորքերը, այդ հսկա ընկուզենիները

դեռ պտուղ չէին ցույց տալիս: Վայրենի կակաչը, պուտը, ամանկոտրուկը, գարնան այդ առաջին

ավետաբերները, դեռ նոր էին իրանց կարմիր գլխիկները բարձրացրել խոտերի ճոխ խտության

234

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!